Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում այժմ քննվում է Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի խափանման միջոց կալանքի երկարացման միջնորդությունը:
Նշենք, որ կալանքի միջնորդության քննությունը իրականացվում է դռնփակ դատական նիստի ընթացքում, սակայն մինչ այդ Կարո Եղնուկյանի մասնակցությամբ մեկ այլ նիստի ընթացքում լրագրողներին հաջողվեց զրուցել Եղնուկյանի հետ:
Նա ասաց, որ շարունակում է պնդել, որ ինքն անմեղ է եւ կարծում է, որ իր կալանքը կերկարաձգվի, քանի որ որեւէ փոփոխություն չկա. «Փաստարկներ չեն բերում, հետեւաբար՝ հին չակերտավոր փաստարկների հիման վրա էլ պետք է երկարացնեն»:
Հիշեցնենք՝ Կարո Եղնուկյանին ձերբակալել էին հուլիսի 20-ին, եւ նրան մեղադրանք էր առաջադրվել 218, 219 հոդվածների երրորդ մասով, այն է՝ պատանդներ եւ շենք, շինություններ պահելուն աջակցելը:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ