Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

2 մլն. եվրո դրամաշնորհ՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի» կառուցմանն աջակցելու նպատակով

Նոյեմբեր 18,2016 20:30

ԵՄ բանկի և Հայաստանի միջև ստորագրվել է «Հարևանության ներդրումային գործիքով» (ՀՆԳ) ֆինանսավորվող 12 մլն. եվրո դրամաշնորհ հատկացնելու մասին համաձայնագիր՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի» կառուցմանն աջակցելու նպատակով։

Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրվել է «Հարևանության ներդրումային գործիքով» ֆինանսավորվող դրամաշնորհ տրամադրելու մասին համաձայնագիր, որով տրամադրվող միջոցները  կօժանդակեն  Հայաստանի համար ռազմավարական կարևոր նշանակության տրանսպորտային ենթակառուցվածքի՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի» կառուցման աշխատանքներն ավարտին հասցնելուն։

Հայաստանի «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի» իրականացման 12 մլն. եվրո դրամաշնորհը կֆինանսավորվի «Հարևանության ներդրումային գործիքի» բյուջեից: Հայաստանի Հանրապետությանը ԵՆԲ-ն տրամադրում է դրամաշնորհը Եվրոպական Հանձնաժողովի անունից:   ՀՆԳ դրամաշնորհն ունի երկու բաղադրիչ. առաջին բաղադրիչով սահմանված 6 մլն. եվրո ներդրումային դրամաշնորհով կֆինանսավորվեն շինարարական աշխատանքներն ու մատակարարման ծախսերը, իսկ երկրորդ բաղադրիչով նախատեսված 6 մլն. եվրոն՝ կհատկացվի որպես տեխնիկական աջակցություն: Այս համաձայնագրի նպատակն է սահմանել 6 մլն. եվրո ներդրումային դրամաշնորհի ժամանակացույցն ու պայմանները, որն ուղղված է շինարարական աշխատանքների ու մատակարարման ծախսերի ֆինանսավորմանը: 6 մլն. եվրո տեխնիկական աջակցության տրամադրման համաձայնագիրը արդեն ստորագրվել էր նախորդ տարում:

Եվրոպական ներդրումային բանկի նախագահի տեղակալ Յան Վապաավուորին նշեց. «Մեծապես արժևորում եմ, որ Եվրոպական ներդրումային բանկն ու Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության հետ միավորում են կարողություններն՝  ի նպաստ որակի չափանիշներին համապատասխանող, արդյունավետ և ապահով ճանապարհային ենթակառուցվածքի զարգացմանը, մարդկանց կյանքի որակի բարելավմանն ու տնտեսական աճի ու տարածաշրջանային համագործակցության խթանմանը»։

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ընդգծեց Հայաստանում ենթակառուցվածքային նախագծերի կարևորությունը, և շնորհակալություն հայտնեց Եվրոպական միությանը ՀՆԳ ֆոնդի միջոցով շարունակական աջակցության և դրամաշնորհային ռեսուրսների մոբիլիզացման իր աշխատանքների համար՝ առանձնացնելով  Եվրոպական ներդրումային բանկի հետ արդյունավետ համագործակցությունը միտված ենթակառուցվածքային զարգացմանը:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին ավելացրեց. «Այնպիսի երկրում ինչպիսին Հայաստանն է՝ ճանապարահային հաղորդակցությունը անհրաժեշտություն է» և շարունակեց ընդգծելով՝ «Եվրոպական միությունը  գոհ է, որ կարող է  նպաստել ԵՆԲ-ի կողմից  ձեռնարկվող ջանքերին, որոնք ուղղված են  ՀՀ քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների Հայաստանում ավելի ազատ ու ապահով տեղաշարժմանը և հարևան տարածքներ ու շուկաներ  նրանց ավելի դյուրին մուտք գործելուն»:

2013 թվականին Եվրոպական ներդրումային բանկը ստորագրել է Հայաստանի կարևորագույն ավտոտրանսպորտային միջանցքի՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի» բարեկարգման աշխատանքների ֆինանսավորման համար 60 մլն եվրո վարկ տրամադրելու մասին պայմանագիր:

Ծրագիրը խթան կհանդիսանա Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման համար ու, նպաստելով տարածարջանային ինտեգրման ամրապնդմանը, զգալի օգուտներ կբերի ողջ տարածաշրջանին: Ֆինանսավորվող ծրագիրը հանդիսանում է հյուսիսից հարավ` Վրաստանի սահմանի Բավրայից Իրանի սահման`Մեղրի ձգվող Բավրա, Գյումրի, Աշտարակ, Երևան, Գորիս, Կապան և Մեղրի քաղաքներով անցնող 556 կմ երկարությամբ ճանապարհային միջանցքի բարելավմանն ուղղված հավակնոտ նախագծի  բաղկացուցիչը:

Ընդհանուր տեղեկություններ

Եվրոպական Միության բանկը՝  ԵՆԲ-ը, ֆինանսավորում Հայաստանում իրականացվող ծրագրերը հիմք ընդունելով Արևելյան հարևանության երկրների հարցերով ԵՄ Խորհրդի և Եվրոպական խորհրդարանի հանձնագիրը: 2014-2020 թվականների հանձնագիրը թույլ է տալիս ԵՆԲ-ին ԵՄ երաշխավորմամբ՝ տրամադրել մինչև 4.8 մլն եվրո ֆինանսավորում՝ Եվրամիության, ինչպես նաև ԱլԳ երկրների համար հատուկ կարևորություն ներկայացնող ոլորտներում՝ տեղական և մասնավոր հատվածի զարգացմանը, սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքներին և կլիմայի փոփոխությանն առնչվող ծրագրերի իրականացման համար: Հարևանության երկրներին աջակցության ծավալները ընդլայնելու նպատակով բանկի կողմից ստեղծվել է նաև 3 մլրդ եվրո արժեքով սեփական ռիսկի Հարևանության ֆինանսավորման ֆոնդ:

Երևան/Լյուքսեմբուրգ,18 նոյեմբերի 2016թ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930