«Նոր Հայաստան» նախաձեռնության առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի մեղադրանքը խստացվել է: Այս մասին լրագրողներին հայտնեց Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը:
Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել 35-219 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու նախապատրաստությունը, 35-225-րդ հոդվածի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստությունը, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
«Պաշտպանական կողմը խիստ կասկածներ ունի, որ այն անձինք, որոնք քննության սկզբնական փուլում հարկադրված էին եղել Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունք տալ, Ժիրայր Սեֆիլյանին նման հոդվածով մեղադրանք առաջադրելը, իսկ իրենց չառաջադրելը պայմանավորված է այն հանգամանքով, որ քննչական մարմինը, հավանաբար, նրանց վրա ազդել է՝ ասել է, եթե հրաժարվեք նախորդ ցուցմունքներից, ապա ձեզ եւս այս հոդվածով մեղադրանք կառաջադրվի: Այդ դրվագով ոչ մեկին բացի Ժիրայր Սեֆիլյանից մեղադրանք չի առաջադրվել»,- ասաց նա:
Արա Զաքարյանը նկատեց, որ 235-րդ հոդվածի 3-րդ մասն ավելացել է «Սասնա ծռեր» խմբավորման բոլոր անդամների մեղադրանքներում. «Ես կարծում եմ, որ սրա պատճառը հետեւյալն է, որ իրոք շրջանառության մեջ է դրված այն լուրը, որ համաներում է կիրառվելու եւ դա մոտակա ժամանակահատվածի հարց է: Համենայն դեպս, հասունացել է համաներում ընդունելու պահը: Համաներման ընդունման պայմաններում բավականին մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ դա տարածվելու է նաեւ 235-րդ հոդվածով նախատեսված հանցագործության վրա: Այս պայմաններում բոլոր այն անձինք, որոնք մեղադրյալի կարգավիճակում են, նրանց վերաբերյալ գործի մասերը կկարճվեին, ապա իշխանությունը որեւիցե միջոց չէր ունենա նրանց վրա ազդելու, հետեւապես՝ Ժիրայր Սեֆիլյանի դեմ ուղղված ցուցմունքները հաստատելուն ուղղված գործողություններ կատարելու»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու համար, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ նա, ըստ մեղադրական եզրակացության, կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը եւ տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Ձմեռ Պապիկին մի լաւ նամակ գրեցէք, որ ստանաք Համաներում
(ներշնչման համար, կարող էք ոգտագործել այս նամակը՝
«Կաղանդ պապա,
Իմ այս նամակս առաջին
Քեզ կը գրեմ ես ահա
Եւ կարօտով կը յանձնեմ քու սուրբ աջին:
Ուր ալ ըլլաս,
Պիտի անշուշտ զայն կարդաս
Եւ անհամբեր պիտի բռնես դուն կրկին
Մեր տան ծանօթ հին ուղին:
Քեզ չեմ մոռցած,
Ինչպէ~ս կրնամ մոռնալ քեզ.
Ամէն գիշեր,երբ քնանամ, դուն յանկարծ
……..»
https://www.yerkir.am/news/view/60560.html
https://www.youtube.com/watch?v=3O6jWVY1qvk )