Նոյեմբերի 18-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային հանդիպում ունեցավ քրեական հետախուզության գլխավոր վարչության անձնակազմի հետ և ներկայացրեց գլխավոր վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանին ու պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանին:
Կարևորելով քրեական հետախուզության գլխավոր վարչության գործունեության ուղղություններն ու իրականացվող խնդիրները՝ Վլադիմիր Գասպարյանն անձնակազմին շնորհակալություն հայտնեց ծառայության և, հատկապես, արտակարգ իրավիճակներում դրսևորած մարդկային ու մասնագիտական բարձր որակների համար:
Անդրադառնալով գլխավոր վարչության ղեկավարության առաջնահերթ խնդիրներին՝ ոստիկանության պետը կարևորեց հատկապես անձնակազմի պատրաստականության և պրոֆեսիոնալ հատկությունների կատարելագործման ուղղությունները:
Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը մասնակիցներին տվեց կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն