Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական ծառայությունների մատուցումն այսուհետ ավելի մոտ կլինի ՀՀ քաղաքացիներին

Նոյեմբեր 18,2016 19:37

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ նոյեմբերի 18-ին գործարկվել են  ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված օպերատորների հետ համատեղ պետական ծառայությունների մատուցման միասնական չորս գրասենյակները: Այսուհետ «Հայփոստ» (հասցե՝ Նալբանդյան 21), «Արդշինբանկ» (հասցե՝ Տիգրան Մեծի 24), «Աﬔրիաբանկ» (հասցե՝ Դեղատան 6) և «Կոնվերս բանկ» (հասցե՝ Քաջազնունու 4/6)  ՓԲԸ-ների գրասենյակներում իրականացվելու են պետական իշխանության մարﬕնների սպասարկման գրասենյակի գործառույթները:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի խոսքով, պետք է այնպես անել, որ պետական իշխանության գործառույթները հնարավորինս մոտ լինեն  ՀՀ քաղաքացիներին, որպեսզի  քաղաքացին ռեսուրս, ջանքեր, գումար հնարավորինս քիչ ծախսի պետական իշխանության կողմից որևէ տեղեկանք ստանալու համար:

9

Այսօրվանից քաղաքացիները կարող են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, իրավաբանական անձանց գրանցման, չդատվածության մասին և քաղաքացիական ակտերի գրանցման վերաբերյալ տեղեկանքների ստացման, շարժական գույքի հետ կապված տեղեկանքների տրամադրման ծառայություններ ստանալ ոչ միայն համապատասխան տեղական մարմիններում, այլ նաև նշված սպասարկման գրասենյակներում:  Նախարարը վստահեցրել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ այս գործընթացը կրելու է շարունակական բնույթ և առաջիկա ամիսների ընթացքում ընդլայնվելու են սպասարկման գրասենյակների ցանցը և սպասարկման գրասենյակների կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը:

Գրասենյակները, որոնցում մատուցվելու են այս ծառայությունները առանձնանալու են համապատասխան լոգոյով:

Շրջայցի ընթացքում նշված օպերատորների գրասենյակներում տեղում փորձարկվել է նոր համակարգը. քաղաքացիները գրանցել են Ա/Ձ, ստացել իրավաբանական անձի,  չդատվածության, ինչպես նաև Անշարժ գույքի կադաստրի միասնական տեղեկանքներ:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930