Լրահոս
Օրվա լրահոսը

«Վիգեն Սարգսյանն ինձ համար ավտարիտետ չի». Արամ Մանուկյան

Նոյեմբեր 18,2016 18:50

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ Aravot.am-ը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանից հետաքրքրվեց՝ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը խնդրեց, որ ովքեր դեմ են զինվորների համար 1000 պարտադիր վճարի նախագծին, գոնե չմասնակցեն քվեարկությանը, Դուք ինչո՞ւ չանսացիք նրա խնդրանքին եւ դեմ քվեարկեցիք:

Արամ Մանուկյանը պատասխանեց. «Վիգեն Սարգսյանն ինձ համար ավտարիտետ չի, ուրեմն ես չգիտե՞մ ոնց եմ քվեարկելու: Մենք ամեն ելույթի վրա աշխատում ենք 10 օր, մեզ օգնում են լուրջ մասնագետներ, լուրջ թիմ: ՀԱԿ-ը քննադատում է` հիմնավորելով, թե ինչպես կարելի է լուծել այդ խնդիրը»:

Նա հիշեցրեց, որ Բաբկեն Արարքցյանը ժիգուլիով էր գալիս, հիմա նայեք քանիսն են շքեղ մեքենաներով գալիս կառավարությունից ու ասում են՝ փող չկա: Ուռճացված ապարատ է, իրենք չե՞ն զգում քո ասածը, լուրջ վերլուծությունը, թե չէ մտածում են՝ Արամին դրեցի տեղը, ասեցի՝ էն ժամանակ աշխատավարձը այսքան էր:

Մեր հարցին՝ զինվորը ձեր դեմ քվեարկելուց վատ ազդակ չի՞ ստանա, որովհետեւ այդպես էր պատճառաբանվում Վիգեն Սարգսյանի խնդրանքը՝ նա պատասխանեց, որ ոչ. «Եթե ես զինվորին բացատրում եմ, որ տասնապատիկ ավելին կարող է լինել, ցույց եմ տալիս ճանապարհը, որ 1000 դրամով չպետք է որոշվի զինվորի ապահովվածությունը՝ ոչ»:

Ըստ նրա, «պետությունը չունի հնարավորություն» արտահայտություն անող կառավարությունը անմիջապես պետք է հրաժարական տա. «Ես առաջարկում եմ տասնապատիկ ավելի եւ արժանապատիվ լուծում»:

Արամ Մանուկյանն ասաց, որ այնուամենայնիվ, թե օրենքն ընդունվի, ինքը օրենքը հարգող մարդ է, կվճարի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930