Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանը ԱԺ-ի ռաբիսոտ միջավայրից մաքրվելու համար Pink Floyd է լսում

Նոյեմբեր 18,2016 18:40

– Հարցրեք ինչ էի անում:

– Ի՞նչ էիք անում:

– Երաժշտություն էի լսում՝ Pink Floyd:

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ այսպիսի երկխոսություն սկսեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նա ասաց, որ միշտ է Pink Floyd լսում. «Նարեկացու նման բան է: Պիտի բարձր ճաշակ ունենաս: Կամ, ասենք, Հայդնի նման: Սենտիմենտալ չհնչի՝ միջավայրը ռաբիսոտ է՝ եւ հեռուստատեսությունը, եւ համերգները, եւ ԱԺ-ն, հաճախ մաքրվելու կարիք ես զգում: Ականջներդ ուզում ես մաքուր երաժշտությամբ մաքրես, նորմալ ելույթ լսել, կարդաս, շփվես նորմալ մարդկանց հետ: Թե չէ կընկղմվես այդ ռաբիսի մեջ ու կկործանվես: Դրա համար երբեմն զբաղվեք ինքնամաքրմամբ՝ բարձր մշակույթի, բարձր արվեստի, լուրջ, գրագետ մարդկանց հետ շփվելով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930