Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը հասկացրեց` սահմանը մի անցեք». Լեռնիկ Ալեքսանյան

Նոյեմբեր 18,2016 18:35

Փորձագետները պատահական չեն համարում այն, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցը  ռուսերեն է անցկացվել:

Քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանը «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը մտահոգություն հայտնեց, որ այս հարցազրույցից հետո կրկին մութ ամպեր կուտակվեցին. «Ոչ մեկս չենք զարմանա, որ սպառազինությունների ծավալներն ու թշնամությունը մեր հարևանի մոտ նոր դրսևորում ստանա: Ուստի Սերժ Սարգսյանի ելույթը ինչ-որ առումով նաև նախազգուշացում է պարունակում, որտեղ շեշտվեց ռազմական տեխնիկայի առկայությունը, բայց նաև ակնարկվեց, որ այդ գիծը կարող է ուժեղանալ և ոչ մի կերպ չթուլանալ»:

Ըստ Շուշան Խաթլամաջյանի`տպավորությունն այնպիսին է, որ առաջիկայում անակնկալներ են սպասվում: Ու թեև Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում շեշտել է Ռուսաստանի հետ ունեցած հատուկ հարաբերությունները, բայց նաև ակնհայտ է, որ առաջիկայում և՛ Արևմուտք, և՛ Ռուսաստան դիվանագիտական կողմնորոշումը կշարունակվի:

ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ ցանկություն ունի, որ նման մի հարցազրույց հնչեր նաև արևմտյան լսարանի համար: Պարոն Ալեքսանյանի տպավորությամբ` այս հարցազրույցում Սերժ Սարգսյանը ժեստ արեց ՌԴ-ի նկատմամբ. «Դա հենց այնպես ժեստ չէր: Ասելիքն այն էր` զինատեսակները, որ մենք ունենք, չեն նշանակում, որ կողմնակից ենք դրանք կիրառելուն: Այլ նախագահը հստակ հասկացրեց, որ մենք ապրել ենք ուզում և ստիպված ենք լինելու իրավիճակի թեժացման դեպքում այդ զինատեսակներին դիմել»:

Ըստ Լեռնիկ Ալեքսանյանի` Սերժ Սարգսյանը նաև հասկացրեց, որ հայկական կողմն ապագայում ակնկալում է երկխոսություն. «Բայց նաև զգուշացրեց, թե սահմանը մի անցեք ու այս սահմանից այն կողմ եկեք բանակցենք»:

ՀՀԿ-ական պատգամավորը նաև փոխանցեց, որ Սերժ Սարգսյան Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում նաև հիմնավորեց, թե ինքն ինչու չի ցանկանում Ալիևի հետ հանդիպումներ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930