Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է 2015թ. սպանված էքստրասենս, հիրոմանտ Անի Մաջնունյանի գործով քննությունը: Այս գործով տուժողի իրավահաջորդ ճանաչված՝ Անի Մաջնունյանի մոր շահերի ներկայացուցիչը՝ փաստաբան Թամարա Բաղդասարյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ դատարանն անցել է ապացույցների հետազոտման փուլին:
Նաեւ նշեց, որ նիստին ներկայացել էր այս գործով առանցքային վկա համարվող Աննա Միսակյանը, որին դատավորը թույլ չի տվել դահլիճում գտնվել, քանի որ հավանական է՝ նրան առաջիկայում կրկին հարցաքննեն: Թամարա Բաղդասարյանը տեղեկացրեց, որ որոշակի հարցեր ճշգրտելու կարիք կա, եւ ինքն անպայման միջնորդելու է, որ Աննա Միսակյանին կրկին հարցաքննեն:
Փաստաբանի փոխանցմամբ՝ գործով մեղադրյալ Մուշեղ Մխիթարյանը (լուսանկարում) շարունակել է պնդել, որ այն, ինչ ներկայացվում է դատարանում, իր հետ առնչություն ունի: Հիշեցնենք, որ նա իրեն մեղավոր չի ճանաչում, բացի այդ՝ հրաժարվել է պաշտպանից:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 24-ին՝ ժամը 12:30-ին:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ