Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիների սադրանքն ու Ռուստամյանի հերքումը. «Դա պրովոկացիա է»

Նոյեմբեր 18,2016 18:10

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստին, որն ադրբեջանական մամուլում շահարկումների տեղիք է տվել: Նա ասաց. «Նիստի ընթացքի հետ կապված ներկայացվում է, թե կանխվել է հայ պատգամավորի սադրանքը: Այդ հայ պատգամավորը ես եմ, եւ եթե որեւէ սադրանք կանխվել է, նախ հատուկ հանձնաժողովը, ըստ էության աշխատելով գրեթե 1.5 տարի, ոչ մի կոնկրետ արդյունք չի տվել, առաջարկ է կատարվել այդ հանձնաժողովի ղեկավարի կողմից, որ վերածվի ուղղակի հանձնաժողովի: Ադրբեջանի մամուլը հեղեղված է դրանով, լոբբիստները լավ են աշխատել, բայց յուրովի են ներկայացրել: Այո, մենք դեմ ենք եղել այդ հանձնաժողովի աշխատանքներին: Հայտնի ձեւակարգ կա, ամեն անգամ օրակարգից օրակարգ է անցնում ձեւակերպումը՝ «ԼՂ եւ մնացած գրավյալ տարածքներ»: Ամենամեծ պրովոկացիան այն էր, որ հենց պարոն Շեննախը հայտարարեց, թե իբր մենք համաձայնել ենք այդ ձեւաչափով շարունակել նիստը: Նման բան չի եղել: Այ սա պրովոկացիա է, իրականությանը չի համապատասխանում: Մենք ասել ենք, որ այս ձեւակերպմամբ որեւէ իմաստ չենք տեսնում շարունակելու քննարկումը կոնֆլիկտի»:

Նա ասաց, որ ցանկացած կոնֆլիկտ կարող է քննարկվել, եթե երկու կողմերի համաձայնությունը կա, իսկ հայկական կողմը հայտարարել է, որ այս ձեւակերպմամբ ԼՂ հարցը չի քննարկվի արդեն սովորական գործող ենթահանձնաժողովում. «Բավականաչափ պատգամավորներ պաշտպանել են մեր մոտեցումը՝ հասկանալով, որ սա նշանակում է ձախողել քննարկումը Ղարաբաղի հարցով, եթե այս ձեւակերպումը պետք է լինի»:

Արմեն Ռուստամյանը համոզված է, որ այդ ենթահանձնաժողովն էլ չի գործի. «Պարոն Շեննախը անպայման ուզում է ինչ-որ մի բան ղեկավարի, երեւի դրա համար ուզում է ինչ-որ մի բան ձեւավորվի, որ ինքը նախագահի: Այդ սուտ, կեղծ լուրը, որ տարածել էր, ես կանխեցի, իբր մենք համաձայնել ենք քննարկել»:

Արմեն Ռուստամյանն ասաց, որ հիմա հայկական կողմը ոչ թե բոյկոտելու է հանձնաժողովի նիստերը, այլ լեգիտիմ իրավունք ունի հրաժարվելու քննարկումից՝ այդ ձեւակերպմամբ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930