ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցինք՝ 91-ին եղել է «1 գրամ ոսկի» օպերացիան՝ հանուն պետության, Դուք մասնակցե՞լ եք, քանի՞ գրամ ոսկի եք տվել:
Նա պատասխանեց, որ իրենք հնարավոր չէ, որ դեմ եղած լինեն գաղափարին: Նա ասաց, որ համաժողովրդական բանակ հասկացություն կա, որը շատ հին է, իսկ դա նշանակում է, որ ցանկացած այր պետք է թե շինարարը լինի բանակի, թե՛ դառնա զինվոր. «Մենք այդ գաղափարը միշտ ունեցել ենք»:
Թե կոնկրետ 91-ին ինչքան ոսկի են տվել՝ Արմեն Ռուստամյանն ասաց, որ տվյալներին չի տիրապետում. «Բայց մեր ֆրակցիայի որոշումով ամսական 5 տոկոս բոլոր պատգամավորները իրենց աշխատավարձերից արդեն տրամադրում են՝ 33 հազար դրամ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ