Խորենացի փողոցում հուլիսյան դեպքերի ժամանակ ոստիկանների հանդեպ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանը, որն օրեր առաջ է դադարեցրել հացադուլը, այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իր պաշտպան Արայիկ Պապիկյանի միջոցով կալանքը գրավով կամ ստորագրությամբ չհեռանալով փոխելու միջնորդություն ներկայացրեց:
Պապիկյանը նշեց, որ Նարեկ Սարգսյանը նախաքննության ընթացքում խոչընդոտ չի ստեղծել, չի խուսափել քննչական գործողություններից: Նարեկ Սարգսյանն իր հերթին դիմելով դատարանին՝ ասաց. «Ես ունեմ ծանրակշիռ փաստեր, որոնք կապացուցեն իմ անմեղությունը, ուստի նիստերից խուսափելը կդիտվի որպես հիմարություն: Ես հանցագործ չեմ եւ չեմ ուզում մնալ բանտում»:
24-ամյա Նարեկ Սարգսյանը դատավորին հիշեցրեց, որ իր խնամքին է մանկահասակ որդին, կինը եւ վերջինիս վատառողջ ծնողը. «Կնոջս աշխատելու հնարավորությունները սահմանափակ են, ընտանիքիս միակ կերակրողն եմ: Որքան գտնվեմ անազատության մեջ, այնքան կծանրանա ընտանիքիս վիճակը, որն առանց այդ էլ ծանր է»:
Դատարանը քննարկելով միջնորդությունը՝ որոշեց այն մերժել:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
ընտանիքիդ մասին մտածէիր՝ փողոց իջնելուց առաջ, այդպիսի վտանգաւոր, պայթուցիկ հանգամանքներում
թէ ոչ, դիմագրավէ հետեւանքները.
թէ փողոցում, թէ դատարանում.
սակայն դժբախտաբար, խեղճ ընտանիքդ ալ կրելու է քո անմտության հետեւանքները.
ի դէպ, ոստիկաններն ել կին-զաւակ ունեն, տարեց ծնողք ունեն, որոնք տնտեսապէս կախյալ են իրենցմէ