ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ԱԺ քառօրյա նիստերի ժամանակ հիշեցրել էր, որ 91-ին կար «1 գրամ ոսկի» օպերացիան, հանուն պետության ինքը հպարտությամբ տարել եւ հանձնել է իր կնոջ ոսկիները: Բայց, ի տարբերություն 1000 դրամ պարտադիր վճարի, այն կամավոր է եղել:
Այսօր Aravot.am-ը ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեց՝ Դուք Ձեր կնոջ ոսկիները հանձնե՞լ եք, թե՞ ոչ, քանի՞ գրամ եք հանձնել՝ հանուն պետության, կո՞ղմ եք եղել այն ժամանակ, թե՞ ոչ: Վահրամ Բաղդասարյանի պատասխանն անակնկալ էր: Նա ասաց. «Ինձ թվում է՝ պարտադիր սկզբունքը քննարկման առարկա է, եւ ովքեր ցանկանում են հրաժարվել, իհարկե, դա քննարկման առարկա է առաջին եւ երկրորդ ընթերցման ընթացքում, այդ հարցը նույնպես կարելի է նայել, որովհետեւ, իրոք, ստիպողաբար ոչինչ չի կարելի անել»:
Ինչ վերաբերում է Արամ Մանուկյանի ասածին, ըստ Վահրամ Բաղդասարյանի. «Ցանկանում են արդարացնել իրենց դեմ քվեարկելը: Ինչպես տեսաք, 102 կողմ, 3 դեմ ունեինք: Պետք չի արդարանալ, հանրությունը ներողամիտ է եւ կների: Իսկ թե ով ինչ է հանձնել, դա տարեգրությունը գիտի, թե ով ինչ է ի վիճակի անել նմանատիպ դեպքերում եւ ինչ է արել: Աստված տա, մենք չունենանք դրա կարիքը»:
Երբ ճշտեցին՝ ի՞նչ է նշանակում կամավորի հարցն է քննարկվում, միգուցե պարտադիր սկզբունքը չկիրառվի՞՝ նա պատասխանեց. «Ոչ, պարզապես կա նման առաջարկություն, իսկ բոլոր առաջարկությունները քննարկվում են: Դա վատ տարբերակ չէ, որ եթե մարդը գրավոր հրաժարվում է կամ չի ցանկանում, պետք է որ չպարտադրվի: Ինձ թվում է, այդ առաջարկությունը, որ կա, կնայվի, որովհետեւ կա նմանատիպ առաջարկություն»:
Կարդացեք նաև
Սեյրան Սարոյանն ասաց, որ ով բանակից մի բան տանում է, քթերից գալիս է, տղան է նարկոման դառնում կամ ղումարբազ: Մեր հարցին՝ նորմալ երկրում, որտեղ կա դատական համակարգ եւ մենք վճարում ենք, որ այդ դատական համակարգը գործի, ճի՞շտ է հույսն Աստծո վրա թողնելը: Նա պատասխանեց. «Բոլոր հավատացյալ մարդիկ մտածում են այդ ձեւով, որ Աստված կպատժի, բայց մենք բոլոր գործերը չպետք է թողնենք Աստծո վրա: Մենք Աստծո միջնորդներն ենք, պետք է այդ գործերը օժանդակենք, որ կարողանանք օգտակար լինել: Ինձ թվում է, եթե կան նմանատիպ դեպքեր, պետք է իրավապահ մարմինները բացահայտեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ոչ,ոչ եւ կրկին ՈՉ:
1000 դրամի հավաքը պիտի՛ լինի,անգամ ունեւորը իր չունեւոր հարեւանի տեղն էլ պիտի մուծի:Այս գումարները ՇԱՏ ՈՒ ՇԱՏ ՊԵՏՔ ԵՆ ԲԱՆԱԿԻՆ:
ԲԱՅՑ.
Դու,պետություն,իշխանություն,աղա գյադեք, եթե ունեք նամուս, նամուս ու մի հատ էլ նամուս, պիտի լափածներդ վերադարձնեք ,դնեք ընդհանուր հաշվի վրա ու այն ժամանակ հնարավոր է ձեզ ներեն:Բայց չեք անի:Ու ՀՀԿ-ը դա շատ լավ գիտե,Վահրամ Բաղդասարյանն էլ հետը, (թող տը-ռը-վը-ռը չանի),որ ժողովրդին եւս մեկ անգամ անարդարացի կլպելը կհանգեցնի ձեր խորտակմանը:Ուստի հետ կանգնեցիք վախկոտներ,նենգ ու թշվառ անձնավորություն օլիգարխներ:Վախից հետ կանգնեցիք,նոր «Սասնա ծռերից» հետ կանգնեցիք.Սա եք դուք: Եւ ձեր հովանավորը իշխանութունն է: Ժամանակավոր: