Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ լիցենզավորման հանձնաժողովի նիստը, մի շարք անձինք տաքսի ծառայություններ իրականացնելու լիցենզիա ստացան

Նոյեմբեր 18,2016 17:35

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում այսօր տեղի ունեցավ լիցենզավորման հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվեցին անհատ ձեռնարկատերերի, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա և լիցենզիայի ներդիրներ տրամադրելու եւ մի շարք լիցենզիաների ներդիրներն ուժը կորցրած ճանաչելու, ինչպես նաև փոստային կապի գործունեության լիցենզիա և լիցենզիայի ներդիրներ տրամադրելու համար ներկայացված հայտերը:

Հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արայիկ Ստեփանյանն ասաց՝ ստացել են մեկ հայտ անհատ ձեռնարկատեր Մերուժան Խաչատրյանի կողմից, որը նախարարությունից ստացել է համապատասխան լիցենզիան ու այս պահին իր տաքսիների պարկը համալրում է եւս մեկ տաքսի մեքենայով, ինչի պահանջները բավարարում են հանձնաժողովի պահանջներին:

000

Հանձնաժողովի անդամները կողմ քվեարկեցին Մերուժան Խաչատրյանին լիցենզիայի մեկ ներդիր տրամադրելու համար, ինչպես նաեւ մարդատար մեքենաներով ուղեւորափոխադրումներ իրականացնելու լիցենզիա ստացան թվով 26 ֆիզիկական անձինք:

Նոր լիցենզիայի ներդիր ստացավ նաեւ անհատ ձեռնարկատեր Ռոմիկ Միրզոյանը, եւ թվով 38 Ֆիզիկական անձանց կողմից մարդատար ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների իրականացման լիցենզիան ուժը կորցրած ճանաչվեց:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930