ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը «Ա1+»-ին տված հարցազրույցում «լրտեսներ» է անվանել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին դեմ քվեարկած պատգամավորներին: Հիշեցնենք, որ դեմ էին քվեարկել ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Ա1+»-ի տեսանյութում