Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանության պարզաբանումը՝ Անահիտ Բախշյանի հաղորդագրության վերաբերյալ

Նոյեմբեր 18,2016 17:12

«Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն օրերս մամլո հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես անդրադարձել էր Երևանի Մալաթիա թաղամասի Րաֆֆի-Ա. Բաբաջանյան փողոցների խաչմերուկում լուսացույցի անհրաժեշտության խնդրին:

Ճանապարհային ոստիկանության կողմից ուսումնասիրվել է Րաֆֆի-Ա. Բաբաջանյան փողոցների խաչմերուկը, որտեղ կազմակերպված է շրջանաձև երթևեկություն, այն դեռևս լիովին բավարար է խաչմերուկի երթևեկության անվտանգության ապահովման համար և տրանսպորտային միջոցների ու հետիոտների տարբեր ուղղություններով շարժի ինտենսիվությունը չի բավարարում գործող նորմերի պահանջներին՝ խաչմերուկում լուսացույցային օբյեկտ տեղակայելու համար:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ արդեն մշակված և Երևանի քաղաքապետարանի կողմից հաստատված նախագծի համաձայն՝ Բաբաջանյան փողոցով է անցնելու «Հյուսիս-Հարավ» ծրագրով կառուցվող ավտոճանապարհի Երևան քաղաքը շրջանցող հատվածը, որի կառուցման ժամանակ վերակառուցվելու է նաև Րաֆֆու-Բաբաջանյան փողոցների խաչմերուկը, որի արդյունքում նշված խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930