Լրահոս
Օրվա լրահոսը

«Կպել են մեջքիս՝ ասել են՝ նորմալ է». «Խորենացիի գործով» մեղադրյալ (տեսանյութ)

Նոյեմբեր 18,2016 16:44

Երևանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց հուլիսի 20-ին Խորենացի փողոցում ոստիկանների և քաղաքացիների միջև բախման հետևանքով կալանավորված Ալբերտ Ավագյանի, Հայկ Հովհաննիսյանի, Նարեկ Սարգսյանի և Արման Մխիթարյանի գործերի քննությունը: Նրանք մեղադրվում են ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանների հանդեպ բռնություն գործադրելու համար:

Ամբաստանյալներից Հայկ Հովհաննիսյանը դատավորին տեղեկացրեց, որ ուսանող է, ամուսնացած չէ: Նարեկ Սարգսյանն էլ ամուսնացած է, ունի մեկ երեխա: Ալբերտ Ավագյանը նշեց, որ կահույքագործ է, առողջական որոշակի խնդիրներ ունի:

xorenaci-2

25-ամյա Արման Մխիթարյանը եւս նշեց, որ առողջական խնդիրներ ունի: Դատավորը հետաքրքրվեց, թե մասնավորապես՝ ինչպիսի՞: «Սիրտս է ահավոր ծակում եւ մեջքս է ցավում: Նոր է եղել»: Մխիթարյանն ասաց, որ դիմել է կալանավայրի բուժմաս. «Կպել են մեջքիս՝ ասել են՝ նորմալ է»: Նաեւ տեղեկացրեց, որ նախկինում դատապարտված է եղել գողություն կատարելու համար:

Հավելենք, որ այս գործով տուժող է ճանաչվել 46 ոստիկան, նրանցից դատարան էին ներկայացել 15-ը:

Նիստի այլ մանրամասները՝ քիչ ուշ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930