Լրահոս
Օրվա լրահոսը

Միխայիլ Ստեփանյանցը կարող է գլխավորել ՌԴ ծանրամարտի ֆեդերացիան

Նոյեմբեր 18,2016 16:35

Նոյեմբերի 22-ին Վլադիմիրում կայանալիք Ռուսաստանի ծանրամարտի ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնֆերանսում որոշվելու է նաեւ ՌԾՖ նոր նախագահի անունը: Այդ պաշտոնին հավակնում է հինգ հոգի, որոնցից վերջինն առաջադրվել է Մոսկոմսպորտի նախկին ղեկավար Միխայիլ (Մկրտիչ) Ստեփանյանցի թեկնածությունը:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) փոխնախագահ Ալեքսանդր Գերասիմենկոն հայտարարել է, որ Ստեփանյանցը ներկայիս պարագայում այդ պաշտոնի առավել ժամանակակից եւ առավել ճիշտ թեկնածուն է:

Միխայիլ Ստեփանյանցը ներկայումս Ռուսաստանի կերլինգի ֆեդերացիայի առաջին փոխնախագահն է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ curlingrussia.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930