Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության աշխատակիցը Գլաձորի հանքավայրը շահագործել ցանկացող ընկերության հետևում․ ՀԲՃ

Նոյեմբեր 18,2016 16:09

Վայոց ձորի մարզի Գլաձոր և Վերնաշեն համայնքների բազմաթիվ բնակիչներ 2016 թվականի նոյեմբերի 17-ին ոտքի էին կանգնել իրենց առողջ միջավայրում ապրելու իրավունքը պաշտպանելու համար։ Բանը նրանում է, որ «ՎԱՅԿ ՄԵՏԱԼ» ՍՊԸ-ն որոշել էր շինարարական տեխնիկա մտցնել Գլաձորի բազմամետաղային հանքավայրի տարածք՝ ինչ-որ աշխատանքներ սկսելու նպատակով։

Հիշեցնենք, որ այս հանքավայրը ժամանակին ցանկանում էր շահագործել «ՎԱՅՔ ՌԵՍՈՒՐՍ» անունով մեկ այլ ընկերություն, որի հիմնադիրն էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մտերիմ Արամ Օսիկյանը։ Սակայն բնապահպանության նախարարությունը 2013 թվականի վերջին բացասական եզրակացություն էր տվել այս ընկերության ներկայացրած նախագծին։

Պարզվում է, որ նորահայտ «ՎԱՅԿ ՄԵՏԱԼ» ՍՊԸ-ի դեպքում էլ կառավարության աշխատակիցներն անմասն չեն մնացել այս գործընթացից։ ՀՀ էլեկտրոնային ռեգիստրի կայքում նշված է, որ 2015 թվականի ամռանը գրանցված այս ընկերության միակ հիմնադիրն է Արթուր Սիմոնի Տեր-Սիմոնյանը, ով ՀՀ կառավարության վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչություն պետ և բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանի որդին է։

2-2

Իսկ 2016 սեպտեմբերի 14-ին էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Լևոն Յոլյանը մեկ տարով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության համաձայնություն է տվել հենց այս ընկերությանը՝ 625 հեկտար մակերեսով տեղամասի վրա այն իրականացնելու համար։

Փաստորեն Հայաստանում այս պատկերն արդեն ոչ մեկին չի զարմացնում, քանի որ գրեթե բոլոր մետաղական հանքավայրերի ուսումնասիրման և շահագործման գործընթացների ակտիվ մասնակիցներն են տարբեր տրամաչափի ներկա ու նախկին պաշտոնյաները։

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը շարունակելու է ուշադիր հետևել Գլաձորի բազմամետաղային հանքավայրի շուրջ ծավալվող գործընթացներին ու հետագայում հանդես կգա ավելի մանրամասն վերլուծություններով։ Այս հանքավայրի բացվելու դեպքում վտանգում են տեղաբնակների խմելու և ոռոգման ջրի ակունքները, խաղողագործությամբ և գյուղատնտեսության այլ ճյուղերով զբաղվելու հնարավորություններն ու այդ տարածաշրջանի պատմաճարտարապետական հուշարձանների զբոսաշրջային հսկայական ներուժը։

 

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930