Ձմռան նախաշեմին, «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները գրեթե ամբողջ օրը անցկացնում են տնակային ավաններում: «Ձմռան վառելափայտ դոմիկներում բնակվող 1000 ընտանիքներին. 2016-2017 թթ.», ամենամյա բարեգործական ծրագրի շրջանակներում Գյումրիին առանձնահատուկ ցրտաշունչ ձմռանը, վաղուց բնակվելու համար ոչ պիտանի դարձած, խարխուլ վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին վառելափայտ է բաժանվում: Տնակային ավաններում բնակվող ընտանիքների համար մի իսկական փրկօղակ դարձած բարեգործական ամենամյա այս ձեռնարկին, օրերս զգալի աջակցություն ցուցաբերեցին և 100 ընտանիքների համար վառելափայտ հատկացրեցին՝ Mr+Mrs. Dikran Kurian և Mr. & Mrs Garo Kurian ամերիկահայ եղբայրները:
Ի դեպ վառելափայտի մի մասը ստացվում է կազմակերպության օժանդակությամբ, նոր բնակարաններ ստացած ընտանիքիներին նախկինում պատկանող, ինչպես նաև չբնակեցված դոմիկների քանդումից առաջացած փայտանյութից: Վերջում ավելացնենք, որ միայն նախորդ մեկ ամսվա ընթացքում, հիմնականում արտերկրում բնակվող մեր հայրենակիցների և այլ ազգի բարերարների աջակցությամբ «Շիրակ կենտրոնը» մոտ 300 անօթևան և սոցիալապես անապահով ընտանիքների բաժանել է ավելի քան 150 խորանարդ մետր վառելափայտ: