Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյանը`Լեւոն Զուրաբյանին. «Դուք հիմա աղերսում եք» (Տեսանյութ)

Նոյեմբեր 18,2016 15:51

«Պետք չէ վեց ամիս էլ պահել իշխանությունը, հիմա հրաժարական տվեք, որովհետեւ այն փաստաթուղթը, որը բերել եք, հրաժարականի մանիֆեստն է»,-խորհրդարանում 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը`դիմելով իշխանությանը: «Գնացեք, թող գան այն ուժերը, որոնք ունեն զարգացման ծրագիրը: Եթե ուզում եք իմանալ ո՞ր ուժն է`ՀԱԿ-ն է»,-ասաց նա: Նիստը նախագահող Հերմինե Նաղդալյանը զարմանքով ասաց. «Էլ ոչ մի արգումենտ չի մնացել, մնացել ա խնդրելը: Դուք հիմա աղերսում եք»:

ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն էլ նախ աչքալուսանք տվեց բոլորին, որ այս տարվա բյուջեով Զորի Բալայանին «ազգային տուրք» չենք վճարելու`Հայաստանում ծովագնացության ու նավատորմի զարգացման համար: «Կոռուպցիայի դեմ պայքարի հաղթարշավը տասը օր տեւեց: Տասն օրից ամեն ինչ վերադարձավ հին համակարգին`դա փաստում են եւ կաշառք տվողները եւ վերցնողները»,- շարունակեց Նաիրա Զոհրաբյանը: Նա կարծում է, որ ստվերի դեմ պայքարի համար կախարդական փայտիկ պետք չէ, ինչպես հայտարարում են կառավարությունների ղեկավարները, ընդամենը քաղաքական կամք է պետք: «Գլուխներդ դալաններից բարձրացրեք տեսեք, թե վերեւներում ինչ է կատարվում»,- խորհուրդ տվեց ԲՀԿ նախագահը`նկատի ունենալով դատավորին՝ գետնանցումում կաշառք վերցնելու համար կալանավորելու հայտնի դեպքը:

ՕԵԿ նախագահ Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ իրենք «դեմ» են քվեարկելու նախագծին: «Դեմ» կքվեարկեն նաեւ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն: ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն «կողմ» կքվեարկեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930