Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Նոյեմբեր 18,2016 15:49
dataxazutyun

Հայաստանի Հանրապետության նախագահի 2005թ. հոկտեմբերի 28-ի «Պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների մասին» թիվ ՆՀ-189-Ն հրամանագրով սահմանված կարգով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ֆինանսների նախարարության իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության, իրավաբանական վարչության և կենտրոնի հարկային տեսչության համապատասխան պաշտոնատար անձինք, անտեսելով 75.467.232 ՀՀ դրամ գումար գանձելու մասին անբողոքարկելի վարչական ակտը, 08.06.2015թ. կողմի հետ կնքել են ընդամենը 28.449.350 ՀՀ դրամ պարտքի մարման ժամանակացույց, որի հետևանքով պետական բյուջե չի վճարվել 47.017.882 ՀՀ դրամ՝ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին:

ՀՀ ֆինանսների նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով պետության օրինական շահերին էական վնաս պատճառելու հիշյալ դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

 

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930