Լրահոս
Օրվա լրահոսը

Երրորդ եռամսյակի արդյունքներով «Յունիբանկը» պետբյուջե է վճարել մոտ 1,9 մլրդ ՀՀ դրամ

Նոյեմբեր 18,2016 15:41

2016թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով «Յունիբանկը» պետբյուջե է վճարել մոտ 1,9 մլրդ ՀՀ դրամի հարկեր` Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնելով 45-րդ տեղը: Երրորդ եռամսյակի արդյունքներով, «Յունիբանկի» ակտիվները կազմել են մոտ 175 մլրդ ՀՀ դրամ, պարտավորությունները` 143 մլրդ ՀՀ դրամ: Բանկի ընդհանուր կապիտալը գերազանցել է 31 մլրդ դրամը` նախորդ տարվա համեմատ աճելով մոտ 41%-ով: Տարվա սկզբից բանկն ապահովել է 622,6 մլն ՀՀ դրամի շահույթ:

«Յունիբանկն» առաջին բանկն է Հայաստանում, ում բաժնետոմսերն ընդգրկված են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի հիմնական (A) ցուցակում:

Այսօր «Յունիբանկի» ծառայություններից օգտվում են մոտ 320 հազար հաճախորդներ: Հարմարավետ սպասարկում ապահովելու համար բանկն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը և համագործակցող առևտրի կետերի ցանկը: Այժմ «Յունիբանկն» ունի 46 մասնաճյուղ, ավելի քան 50 պրոմո կետ և ներկայացուցչություն Մոսկվայում:

«Յունիբանկը» շարունակում է ակտիվ օժանդակություն տրամադրել երկրի տնտեսության հիմքը ձևավորող փոքր և միջին ձեռնարկություններին: Բանկի վարկային ծրագրերը մշակելիս հաշվի են առնվում ՓՄՁ-ներին համալիր աջակցության տրամադրման հնարավորությունը, նրանց պահանջմունքներն ու սեզոնային գործունեությունը: Ավելի քան 4 հազար փոքր և միջին ձեռնարկություններ ընտրել են Յունիբանկը՝ որպես ֆինանսական գործընկեր իրենց բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար:

Տնտեսության իրական հատվածի վարկավորման ծավալների մեծացման և ՓՄՁ-ների համար ֆինանսական միջոցների մատչելիության բարձրացման նպատակով, «Յունիբանկը» ակտիվ համագործակցում է միջազգային կառույցների, այդ թվում` Միջազգային ֆինանսական կորպորացիայի, Առևտրի և զարգացման Սևծովյան բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և KfW գերմանական բանկի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930