Լրահոս
Օրվա լրահոսը

Պայմանագրային զինծառայողի մահվան գործով քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով

Նոյեմբեր 18,2016 15:12

Նոյեմբերի 17-ի երեկոյան Տավուշի մարզում տեղակայված զորամասերից մեկի հսկիչ-անցագրային կետի շինությունում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Իվան Հայրապետյանի դին՝ բերանի եւ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:

Լոռու զինվորական կայազորի դատախազ Արթուր Զաքարյանից տեղեկացանք,որ զինծառայողի մահվան կապակցությամբ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով («Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը»):

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Նորաշեն գյուղի դպրոցի տնօրեն Գագիկ Մխիթարյանից տեղեկացանք, որ այդ գյուղի բնակիչ Իվան Հայրապետյանը 23 տարեկան էր, ամուսնացած չէր: Իվանի մայրը դպրոցում ռուսերենի ուսուցչուհի է, Հայրապետյանները սովորական ընտանիք են:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930