Նոյեմբերի 18-ին Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում կայացան ռեկտորի ընտրություններ: Ինչպես 2011-ին, այժմ էլ միակ թեկնածուն գործող ռեկտոր Շահեն Շահինյանն էր, որը բուհի 24 անդամներից բաղկացած կառավարման խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանի հովանավորյալն է:
Նախորդ անգամ պարոն Շահինյանն ընտրվել էր 18 «կողմ» ձայներով, մեկ քվեաթերթիկ էլ անվավեր էր ճանաչվել: Այս անգամ էլ ընտրվեց 23 կողմ ձայներով, իսկ խորհրդի կազմը ներկայացնող ուսանողը, ինչպես Aravot.am-ին պարզաբանեցին կոնսերավոտրիայից, համերգների պատճառով բացակայում է Հայաստանից:
Կոնսերվատորիայի անփոփոխ ռեկտորը նշեց, որ որ ոչ ոք չի ցանկացել առաջադրվել այդ պաշտոնում. «Մենք մեկ ամիս շարունակ սպասում էինք, որ կլինեն մարդիկ, որոնք հայտեր կներկայացնեն, բայց փաստորեն որեւէ հայտ այդպես էլ չստացանք: Այդ ժամկետը հոկտեմբերի 7-ից նոյեմբերի 7-ն էր: Չգիտեմ լավ է, թե վատ, որ որեւէ մեկը թեկնածություն չի առաջադրել, չեմ կարող ասել»:
Հավելենք, որ կոնսերվատորիայի հիմնադիրն ու առաջին ղեկավարը կոմպոզիտոր և խմբավար Ռոմանոս Մելիքյանն էր, ապա այլ անվանիներ, այդ թվում՝ դիրիժոր Կ. Սարաջևը, երաժշտագետներ Ա. Ադամյանը, Ս. Գասպսրյանը, կոմպոզիտորներ Ս. Մելիքյանը, Ա. Տեր-Ղևոնդյանը, Դ. Սամվելյանը, Գ. Եղիազարյանը, Ղ. Սարյանը, Է. Հովհաննիսյանը, Տ. Մանսուրյանը, Ա. Սմբատյանը, դաշնակահար Ս. Սարաջյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ