Լրահոս
Օրվա լրահոսը

Անուշ Գրիգորյան. Գրողի ծոցը կորչեն խարդախ ու անմարդկային մրցավարները

Նոյեմբեր 18,2016 15:01

Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի կանանց առաջնությունում խայտառակ մրցավարության պատճառով մեկնարկային մենամարտից հետո պայքարից դուրս մնացած 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը ՖԲ իր էջում տեղի ունեցածին այսպես է արձագանքել.

«Շնորհակալ եմ ինձ ոգեւորելու եւ բարին ցանկանալու համար: Ցավոք, պարտվեցի: Մենամարտն անարդար դատելու համար թող գրողի ծոցը կորչեն խարդախ ու անմարդկային մրցավարները, որոնք իրենց ոչ պրոֆեսիոնալ գործողություններով ազդում են մարզիկների հետագայի վրա: Փաստը մնում է փաստ՝ մրցավարներն իրենց սեւ գործը կատարեցին», – գրել է երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը:

Իսկ Armsport-ի հետ զրույցում ասել է հետեւյալը. «Ինչպե՞ս կարող է մի մրցավարն առավելություն տալ ինձ՝ 40:36 հաշվով, մյուսը՝ 38:38, մեկ այլը՝ 37:39: Չեմ հասկանում, իրենք նստած հետեւում են մենամարտի՞ն, թե՞ ոչ, կամ, էլ, միեւնույն է, թե ում հետ ինչ կլինի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Անուշ Գրիգորյանի ՖԲ էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930