Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրի -Գարեջուր». ՏՄՊՀ-ի կողմից իրականացվող և երեք տարիներ տևած ստուգումները հենց սկզբից պատվերի տպավորություն էին թողնում

Նոյեմբեր 18,2016 15:39

Ի պատասխան մամուլում ՀՀ տնտեսական պաշտպանության պետական հանձնաժողովի 16.11.2016թ. տարբեր լրատվամիջոցներով տարածված հրապարակումների «Գյումրի -Գարեջուր» ՍՊԸ-ն հարկ է համարում հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ, որին կից կներկայացվի տեղեկանք՝ պարզաբանումներով:

ՏՄՊՀ-ի կողմից իրականացվող և երեք տարիներ տևած ստուգումները հենց սկզբից պատվերի տպավորություն էին թողնում, իսկ վերջին հրապարակումը իսպառ փարատեց բոլոր կասկածները: «Գյումրի -Գարեջուր» ՍՊԸ-ին վերագրվող «խախտոմները» հիմնավորված չեն, ինչը մանրամասն պարզաբանվում է կից ներկայացված տեղեկանքով, սակայն ուզում ենք անդրադառնալ նաև հարցի բարոյական կողմին և հարցնել, թե նմանատիպ գործողությունները եվ շաբոյանատիպ բութ գործիքների կիրառումը ինչ հետևանքներ կարող են ունենալ գործարար միջավայրի եվ ներդրումային մթնոլորտի վրա:
Ավելին, ապրիլյան պատերազմի օրերին, երբ ողջ հայությունը, այդ թվում «Գյումրի -Գարեջուր» ընկերությունը, միավորվելով մեկ միասնական գաղափարի շուրջ, զբաղված էր զոհերով, վիրավորներով և ռազմաճակատի խնդիրներով, Շաբոյանի հիմնարկը 12 հոգանոց խմբով ստուգում էր իրականացնում մեր ընկերությունում՝ ապշեցնելով ընկերության հանրույթին իրենց սառնասրտությամբ:

«Գյումրի -Գարեջուր» ընկերությունը մեկն է այն մի քանի ընկերություններից, որոնք գյումրիակենտրոն են և ունեն համապետական սպառում, ինչպես նաև իրականացնում են արտահանման ծրագրեր, և ընկերությունը համարվում է մարզի ամենախոշոր հարկատուն ու գործատուն. հիշեցնենք, որ վերջին 3 տարիների ընթացքում ընկերությունը վճարել է վեց միլիարդից ավել հարկ:

Մամուլում նաև վարկած շրջանառվեց, որ Շաբոյանի այս վերջին սրացումները կապված են ԱԺ գալիք ընտրությունների հետ, և եթե այս ամենը ճիշտ է, ապա մեր ժողովուրդը պետք է հստակ ճանաչի այն ողորմելի մարդկանց, ովքեր մանդատի համար պատրաստ են մարզի և Գյումրու սոցիալ- տնտեսական վիճակին այդպիսի հարված հասցնել:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930