Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական կողմը պատրաստակամ է կրկին իր հարկի տակ ընդունել Մոնղոլիայից ժամանած ուսանողներին. Մոնղոլիայում ՀՀ դեսպան

Նոյեմբեր 18,2016 14:28

Մոնղոլիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը (նստավայրը՝ Պեկին) Մոնղոլիա այցի շրջանակներում նոյեմբերի 17-ին հանդիպում ունեցավ Մոնղոլիայի կրթության, մշակույթի, գիտության և սպորտի նախարար Ջամիյանսարեն Բացուրիի հետ։
Հանդիպմանը քննարկվեցին գիտակրթական և մշակութային ոլորտներում երկկողմ համագործակցության հնարավորությունները, նախանշվեցին այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։

Նախարար Բացուրին նշեց, որ Մոնղոլիայում բարձր են գնահատում հայաստանյան ԲՈՒՀ-երի շրջանավարտների կրթական մակարդակը՝ միաժամանակ ընդգծելով, որ Խորհրդային շրջանում Հայաստանում կրթություն ստացած ուսանողներն այժմ Մոնղոլիայում առաջատար դիրքեր են զբաղեցնում իրենց ոլորտներում։ Նախարար Բացուրի խոսքով՝ Մոնղոլիայում շահագրգռված են ՀՀ ԲՈՒՀ-երում ուսանելու նպատակով այսօր ևս ուսանողներ ուղարկել Հայաստան:

Այդ համատեքստում ՀՀ դեսպանը նշեց, որ Հայաստանում այժմ ուսանում են արտերկրից ժամանած բազմաթիվ ուսանողներ, և հայկական կողմը պատրաստակամ է կրկին իր հարկի տակ ընդունել Մոնղոլիայից ժամանած ուսանողներին։ Նույն օրը դեսպան Մանասարյանը հանդիպում ունեցավ նաև Մոնղոլիայի ֆինանսների փոխնախարարի տեղակալ Խուրելբաատարին Բուլգանտույայի հետ։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց տնտեսական, գիտական և տեխնիկական ոլորտում համագործակցության խորացման, համապատասխան իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, երկու երկրների առևտրատնտեսական պալատների միջև կապերի խթանման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին: Որպես համագործակցության հեռանկարային ոլորտներ նշվեցին հանքարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և նորագույն տեխնոլոգիաները։

Զրուցակիցները համակարծիք էին, որ առկա է երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ներուժ, ինչն ինքնին պարտավորեցնում է համապատասխան ջանքեր գործադրել համագործակցության խորացման ուղղությամբ։

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930