Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես կարող էր Պուտինը նման քայլի դիմել. Մեթյու Բրայզան՝ հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման մասին     

Նոյեմբեր 18,2016 14:15

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան մեկնաբանել է Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միավորված խմբավորում ստեղծելու մասին տեղեկությունը:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Բրայզան ասել է, որ չի հասկանում՝ ինչպես կարող է Ռուսաստանը, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, նման քայլի դիմել:

Նրա խոսքով՝ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է ապացուցել, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հիմնական դերակատարն է, ապա նա չպետք է նման քայլի դիմեր:

Բրայզան նաև նշել է, որ հակամարտության երկու կողմերը՝ Հայաստանն ու Ադրբեջանը, պետք է վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ:

Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվում էր, որ զորքերի միացյալ խմբավորման նպատակն է ապահովել Կովկասյան տարածաշրջանում կողմերի անվտանգությունը:

Բացի այդ, Հայաստանն ու Ռուսաստանը պատրաստվում են նաև համատեղ ՀՕՊ համակարգեր ստեղծել Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում, որի վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել էր 2015թ. դեկտեմբերի 23-ին: Երեկ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի պետդումայի պրոֆիլային կոմիտեն հավանություն է տվել միացյալ ՀՕՊ-ի համաձայնագրին:

 

Պատրաստեց՝Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Айрапетян says:

    Г. Брайза! А этот вопрос интересует лично Вас, или лично Вашей жене турчанке???!!!

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930