Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բերդի զինկոմի սպանության գործը հասավ վճռաբեկ դատարան

Նոյեմբեր 18,2016 14:07

2015թ. սեպտեմբերի 18-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Մովսես գյուղի բնակիչ, 1974թ. ծնված Արթուր Մկրտումյանը որսորդական հրացանով սպանել է նույն գյուղի բնակիչ. Բերդի զինկոմ,1966թ. ծնված Դերենիկ Պապյանին: 2016թ. հունիսի 23-ին Բերդ քաղաքում, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կայացած դատաքննության ավարտին դատավոր Զոյա Զաքինյանը Արթուր Մկրտումյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով («Սպանությունը» ) եւ դատապարտել 11 տարվա ազատազրկման:

Դատաքննության ընթացքում քրեական գործով մեղադրողը դատարանին միջնորդել է ամբաստանյալին դատապարտել 12 տարվա ազատազրկման: Դատարանն ամբաստանյալ Ա. Մկրտումյանի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանքներ է համարել այն, որ նրա խնամքին անչափահաս 3 երեխա կա, նա նախկինում արատավորված չի եղել: Դատարանը Ա. Մկրտումյանի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:

Ա. Մկրտումյանը  սպանության համար իրեն մեղավոր չի համարել, ցուցմունք է տվել այն մասին, որ մեղադրանքի մեջ առկա ցուցմունքներն իրեն զրպարտում եմ, այդ օրն ինքը գտնվել է անսթափ,վատ վիճակում, իր հետ «ինչ-որ բան է կատարվել», որի արդյունքում ինքը ոչինչ չի հիշում, եղել է հարբած վիճակում:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի կայացրած դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին ներկայացրել Ա. Մկրտումյանի պաշտպան Աննա Մեջլումյանը եւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վարդան Զուռնաչյանը: Վերաքննիչ բողոքում Ա. Մեջլումյանը խնդրել է ամբողջությամբ բեկանել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը եւ գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության: Վ. Զուռնաչյանը վերաքննիչ բողոքում խնդրել է բեկանել Արթուր Մկրտումյանի դատավճիռը, վերջինիս արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 10-րդ կետերով եւ նրա նկատմամբ նշանակել ավելի խիստ պատիժ, քաղաքացիական հայցը բավարարել ամբողջությամբ: 2016թ. սեպտեմբերի 14-ին քրեական գործերով ՀՀ վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր՝ Ս. Համբարձումյան) որոշել է ամբաստանյալի պաշտպան  Ա. Մեջլումյանի վերաքննիչ բողոքը մերժել, տուժողի իրավահաջորդ Ռ. Պապյանի ներկայացուցիչ Վ. Զուռնաչյանի վերաքննիչ բողոքը բավարարել մասնակիորեն, Արթուր Մկրտումյանին դատապարտել 14 տարի ազատազրկման:

Վ. Զուռնաչյանը վճռաբեկ բողոք է ներկայացել, որի քննությունը քրեական գործերով վճռաբեկ դատարանում դեռ չի կայացել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930