2016 թվականի նոյեմբերի 18-ին մարվեցին և շրջանառության մեջ դրվեցին երկու նամականիշ՝ նվիրված «Հայաստանի թանգարաններ. Սերգեյ Փարաջանովի թանգարան» թեմային:
300 ՀՀ դրամ և 380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշերը տպագրված են Ֆրանսիայի «Կարտոր» տպագրատանը:
300 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Սերգեյ Փարաջանովի թանգարանի ճակատային հատվածը, իսկ 380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը ներկայացնում է Ս. Փարաջանովի թանգարանի սրահների կոլաժային պատկերը:
Նամականիշերի մարումն իրականացրեցին «Հայփոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը և Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը:
Թողարկման օրը` 18 նոյեմբերի 2016թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը՝ 60,0 x 30,0 մմ
Տպաքանակը՝ 50 000 x 2
«Հայփոստ» ՓԲԸ
«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ