Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատախազը դիմե՞լ է ռուսական կողմին՝ Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջով». Արթուր Սաքունց (Տեսանյութ)

Նոյեմբեր 18,2016 13:39

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2016 թ. օգոստոսի 23-ի վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության ժամանակ միջնորդություն ներկայացվեց:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը ներկայացրեց գործով մեղադրող Գեւորգ Գեւորգյանի բացարկի վերաբերյալ միջնորդություն՝ պնդելով, որ վերջինս ոչ հետեւողական դիրքորոշում է դրսեւորել՝ տուժողների իրավահաջորդների շահերը ներկայացնելու տեսանկյունից:

saqunc-2

«Մինչեւ հիմա չգիտենք՝ նա դիմե՞լ է ռուսական կողմին՝ Վալերի Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջով»,-ասաց Արթուր Սաքունցը:

Գործով երեք դատավորները քննարկելով միջնորդությունը՝ որոշեցին այն մերժել, քանի որ միջնորդությունը չի բխում քրեական դատարավարության օրենսգրքի համապատասխան պահանջներից: Նիստը շարունակվում է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930