Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մեր անվտանգությունն ապահովող ռեսուրսները սպառվել են, նոր ուժեր են պետք». Ահազանգ՝ ըստ Ազատ Արշակյանի

Նոյեմբեր 18,2016 13:27

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի համոզմամբ, Ռուսաստանի եւ Հայաստանի զորքի միասնական խմբավորման մասին Սերժ Սարգսյանի վերջին հայտնի հարցազրույցից հետո ՀՀ նախագահին մնում է հայտարարել՝ Հայաստանը ռուս-ադրբեջանական համագործակցության զոհն է:

«Մնում է՝ Սերժ Սարգսյանն ասի, որ Ռուսաստանը Ադրբեջանի անվտանգության երաշխավորն է»,- այսօր «Հենարան» ակումբում նման կարծիք հայտնեց պարոն Արշակյանը:

Ըստ նրա, վերջին շրջանում անընդհատ խոսվում է հայ-ադրբեջանական հակամարտության եւ ոչ թե դրա պատճառի մասին. «Իսկ պատճառը երկու գերհզոր պետությունների՝ Թուրքիայի եւ Ռուսաստանի ապօրինի դաշինքն է»:

Ռուս հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում պարոն

Արշակյանն ահազանգ է տեսնում այն մասին, որ մեր անվտանգությունն ապահովող Հայաստանի ռեսուրսները սպառվել են, իսկ միասնական զորքի խմբավորման ստեղծումն էլ վկայում է՝ նոր ուժեր են պետք:

Աստվածաբան Վարդան Խաչատրյանն էլ շարունակեց, թե այս պահին պատերազմի վտանգ չկա: Ըստ նրա՝ տարածքների հանձնման մասին խոսակցություններից առաջ էլ հարկ է փախստականներին հարցնել՝ իրենք ինչ են ուզում. «Ինչու այդ մարդկանց չեն հարցնում, թե նրանք ինչ են ուզում, ինչու նրանք չեն ներգրավվում բանակցությունների մեջ: Չէ՞ որ նրանք Ադրբեջանի քաղաքացիներն են»:

ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանն էլ հիշեց «Հայաստանն ահաբեկիչ է» Ադրբեջանի նախագահ Ալիեւի որակումը, նկատեց, որ այդ հայտարարությանը հայկական կողմից կրկին պատշաճ պատասխան չեղավ.

«Հայաստանում, եթե մեկը համարձակվում է կարմիր գծերի դեմ խոսել, ոմանք այնպիսի էներգիայով, պաթոսով են պաշտպանում իրենց տերերին: Եթե նման էներգիան ներդնեին միջազգային կառույցներում պատմական ճշմարտությունը վեր հանելու համար, ապա Ալիևը այսօր նման պիտակ չէր կպցնի Արցախին ու Հայաստանին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930