Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նաիրիտցիները գրոհել էին կառավարության 3-րդ մասնաշենք. «Ա1+» (տեսանյութ)

Նոյեմբեր 18,2016 13:15

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները աշխատավարձերի վճարման պահանջով այսօր առավոտից պաշարել էին Կառավարության 3-րդ մասնաշենքը։ 260-ից ավելի աշխատակից չի ստացել 5-6 ամսվա աշխատավարձ։ Բողոքավոր նաիրիտցիների խոսքը լսեց Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը։

«Խնդիրը կա, խնդիրը պիտի լուծվի։ Խնդիրը միայն մեր նախարարությունով երբեք չի լուծվի։ Անհրաժեշտ են բոլոր նախարարությունների քննարկումները, դրանք գնում են։ Ես հիմա որևէ բան ձեզ չեմ հորդորում, չեմ վստահեցնում, չեմ ուզում որևէ կերպ ստել, երբ կլինի որոշումը, դուք անմիջապես կիմանաք։ Դա կլինի վաղը, կլինի մի շաբաթ հետո, չեմ կարող ասել»,- անկեղծացավ նախարար Մանուկյանը։

Իսկ Կառավարությունը գիտի՞, թե որտեղից կարելի է Նաիրիտի աշխատակիցների աշխատավարձերը վճարել, նախարարը պատասխանեց. «Եթե ես կարողանայի պատկերացնել, ես հստակ պատասխան կտայի նաիրիտցիներին։ Խաբելու և մերկապարանոց հայտարարություն անելու ցանկություն չունեմ»։


Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930