Լրահոս
Օրվա լրահոսը

Պերմյակովի նամակը դատարանին. «Ինձ մեղավոր եմ ճանաչում, մենակ եմ գործել» (Տեսանյութ)

Նոյեմբեր 18,2016 13:09

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվում է  Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2016 թ. օգոստոսի 23-ի վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը:

Վալերի Պերմյակովի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը դատարանին տեղեկացրեց, որ օրերս տեսակցել է իր պաշտպանյալին: Պերմյակովը հայտնել է, որ հետ է վերցնում պաշտպանի ներկայացրած նշյալ բողոքը եւ չի ցանկանում անձամբ մասնակցել դատաքննությանը՝ անկախ նրանից, թե որտեղ այն տեղի կունենա:

permyakov_1

Դատարանին ուղղված նրա նամակում ասվում է, որ ինքը բողոքի քննությունը թողնում է դատարանի հայեցողությանը. «Ես չեմ ցանկանում բողոքարկել Շիրակի մարզի դատարանի դատավճիռը, այն օրինական է եւ արդարացի: Ինձ մեղավոր եմ ճանաչում եւ գործել եմ միայնակ»:

Հավելենք, որ դատարանն իր հերթին գրություն էր ուղարկել ռուսական զորամասին՝ խնդրելով ապահովել Վալերի Պերմյակովի ներկայությունը: Բողոքի քննությունը շարունակվում է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930