Նոյեմբերի 17-ին Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն Փարիզում ընդունել է Ադրբեջանի իր գործընկեր Էլմար Մամեդյարովին, հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը:
Ինչպես հաղորդում է contact.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, նախարարները կարևորել են բանակցային գործընթացի շարունակումը՝ հանուն հակամարտության շուտափույթ կարգավորման:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ադրբեջանի արտգործնախարարը համաձայնություն է տվել Էյրոյի առաջարկին՝ դեկտեմբերի 8-ին Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում արտգործնախարարների մակարդակով հանդիպում անցկացնել 3+2 ձևաչափով (Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ, ԵԱՀԿ ՄԽ 3 համանախագահներ):
Բացի այդ, նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների ներկա դրությունը և հեռանկարները:
Կարդացեք նաև
Նշվում է, որ Մամեդյարովը հանդիպել է նաև ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի նոր համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի հետ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ