Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաշես Գեղամյանը սխալ արտասանեց նախագահի ազգանունը

Նոյեմբեր 18,2016 12:55

Այսօր խորհրդարանում 2017 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը`մինչ կգովեր կառավարության ներկայացրած նախագիծը, անդրադարձավ նախօրեին Սերժ Սարգսյանի`Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցին:

Ի դեպ, Արտաշես Գեղամյանը լեզվի սայթաքում ունեցավ եւ ՀՀ նախագահի անունը տալիս ասաց Սերժ Ազատի Սահակյանը: Դահլիճում աժիոտաժ առաջացավ: Գեղամյանը հայտարարեց, որ սայթաքում էր. «Հազար ներողություն: Հիմա, լավ, սայթաքում էր…»: Հետո, մի քանի անգամ շեշտադրեց`«հարգարժան Սերժ Ազատ Սարգսյանը»:

Նախագահին Գեղամյանը վկայակոչում էր, որպեսզի ասեր, թե Կիսելյովին տված հարցազրույցում նախագահն ինքը ասել էր, որ մեր ցուցանիշները չեն բավարարում ոչ իշխանությանը, ոչ ՀՀ քաղաքացիներին. ավելին ենք ակնկալում ու ինքը հուսով է, որ գնում ենք դրան:

Գեղամյանն ուզում է հասկանալ`ի՞նչն է խանգարում տնտեսական բուռն զարգացմանը: Նա ընթերցեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի տված տեղեկանքը, որտեղ ակտիվների աճի, ավանդների աճի, վարկերի տրամադրման աճի եւ այլնի մասին թվային արտահայտություններ են: «Սրանք հոյակապ եւ գերազանց թվեր են»,- դիմելով Հրանտ Բագրատյանին՝ ասաց Արտաշես Գեղամյանը, քանզի վերջինս խիստ քննադատություն էր հնչեցրել ԿԲ-ի գործունեության մասին:

Օտարերկրյա ուղղակի ներդրումների շարժում էլ, Գեղամյանը «տխուր պատկեր» արձանագրեց: Համադրելով այս ամենը նա հանգեց`ՀՀ-ի գործող տնտեսական մոդելում խնդիրներ կան եւ դա հասկանում են օտարերկրյա ներդրողները:

Իր վերլուծություններում Գեղամյանը հանգեց նրան, որ գործող տնտեսական մոդելը պետք է վերանայել: Նա կողմ չէ վարչարարություն խստացնելով 2-3 տոկոս աճ ապահովելուն, մեզ թռիչքաձեւ զարգացում է պետք, ուստի պետք է ինկլյուզիվ տնտեսական մոդելը ներդնել:

Ինքը դեմ է այսօր խորհրդարանի ամբիոնից ինքնաարդարացնող ելույթներին, գտնում է, որ հենց իրենք պետք է գույները, թեկուզ միտումնավոր, խտացնեն, քանի որ խրախուսել են ՀՀԿ-ին, կանաչ ճանապարհ մաղթել, ինչը նաեւ պատասխանատվություն է ենթադրում: Ու այս ամենը Գեղամյանը բարձրաձայնում է նրա համար, որպեսզի վաղը-մյուս օրը հանկարծ չասեն. «Եթե այդքանը գիտեիր, ինչո՞ւ չէիր ասում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930