Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է Բաքվում զգացվում «հայ այլախոհների» կարիքը. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 18,2016 12:44

Վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի պետական քարոզչությունը մեծ տեղ է հատկացնում Բաքվում հայտնված երեք հայ «այլախոհներին»՝ նրանց հայտարարություններն ու ելույթները ներկայացնելով միջազգային հանրությանը։
Խոսքը Վահան Մարտիրոսյան, Վահե Ավետյան (լուսանկարում) եւ Սյուզան Ջաղինյան անուն-ազգանուններով անձանց մասին է։ Ինչո՞ւ նրանց, ի տարբերություն այլ հայ անձանց, թույլ են տվել ոչ միայն մուտք գործել Ադրբեջան, այլեւ դարձրել են այդ երկրի քարոզչական աշխատանքների կարեւոր խոսափողեր։

Հիմնական դրդապատճառն այն է, որ վերջերս ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի հաշվետվության մեջ անհանգստություն է հայտնվել Ադրբեջանում հայ փոքրամասնության հանդեպ խտրականության եւ ոտնձգությունների վերաբերյալ։ Հաշվետվության մեջ նշվում է, որ «հայկական ազգանվամբ օտարերկրացիներին, անկախ նրանց քաղաքացիությունից, թույլ չի տրվում մուտք գործել Ադրբեջան»։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի այս ահազանգին միացել են նաեւ եվրոպական հեղինակավոր կառույցներն ու իրավապաշտպանները, ինչի հետեւանքով Ադրբեջանում հայերի հանդեպ խտրականության ու ոտնձգությունների հարցը դարձել է Իլհամ Ալիեւի ժառանգական բռնապետության դեմ Արեւմուտքում սկիզբ առած քարոզչական արշավի եւ քաղաքական նախաձեռնությունների բաղկացուցիչը։

Հայտնվելով միջազգային հանրության կոշտ ճնշումների ներքո՝ Ադրբեջանի ղեկավարությունը սկսել է բարբաջել, թե իբր իր երկրում ապրում է 30-40 հազար հայ, եւ իր դռները բաց են հայ ազգության բոլոր այն ներկայացուցիչների առջեւ, ովքեր չեն պատերազմել կամ չեն պատերազմում իրենց դեմ։

Բնական է եւ օրինաչափ, որ ՄԱԿ-ի ու եվրոպական կառույցների ճնշումներին դիմագրավելու համար պաշտոնական Բաքվին շտապ հարկավոր էին այնպիսի «հայեր», որոնք համապատասխանում են իր սահմանած «չափորոշիչներին»։ Դե, նրանք էլ գտել են, սկզբում Վահան Մարտիրոսյանին, իսկ հետո, հնարավոր է նաեւ՝ սրա հուշարարությամբ՝ մյուս երկուսին։ Գտել են ու բաց չեն թողնում՝ վերածելով իսկական հեռուստաաստղերի, որոնց տեղավորում են շքեղ սրահներում, լուսանկարում են ու տեսաձայնագրում՝ փորձելով մոլորեցնել միջազգային հանրությանը։

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930