Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մերուժան. «Կամ պատերազմի վտանգն առկախված է մեր երկրի վրա, կամ ժողովրդի աչքին շարունակում են թոզ փչել». «Իրատես»

Նոյեմբեր 18,2016 12:22

«Իրատեսի» հարցերին պատասխանում է բանաստեղծ, խորհրդային շրջանի այլախոհ Մերուժան Հովհաննիսյանը

– Օրերս ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վիզեն Սարգսյանը մտավորականների հետ քննարկում էր իր առաջարկած աղմկահարույց ծրագրի նպատակահարմարության, զինծառայողներին ու նրանց ընտանիքների անդամներին աջակցելու հասարակության պատրաստակամության, թափանցիկ վերահսկման անհրաժեշտության և այլ հարցեր։ Ի՞նչ եք մտածում այդ ծրագրի շուրջ։

– Բոլոր այն կարծիքները, որ հնչեցվում են, թյուր կարծիքներ են, թե դրական, թե՛ բացասական առումով։ 1000 դրամը, որպես այդպիսին, խորհրդանշական գումար է։

Կա մի կնճռոտ և վտանգավոր հարց, ինչպե՞ս առաջացավ այդ միտքը, և մի՞թե բանակը սպասում էր այդ գումարին։ Եթե բանակն այնքան սնանկ է, որ այդ գումարով պետք է ապագայում զոհված զինվորների արյան կորուստը հատուցվի, դա պատվաբեր չէ։

Եթե այդ գումարը հատկացվում է զենք ձեռք բերելու նպատակով, մենք զենքով ապահովված ենք, ինչպես հայտարարում է պաշտպանության նախարարը, և պատվաբեր չէ սպեկուլյացիայի ենթարկել այդ թեման։ Ճիշտ կլինի ավելի հստակ ու որոշակիորեն պարզ բացատրություն տրվի, թե ինչ նպատակի է ծառայելու գանձվող գումարը։

Կա երկրորդ հարցադրումը՝ իսկ ինչո՞ւ այսօր պահանջվեց այդ գումարը։ Եթե այն հետադարձ ուժ չունի ապրիլյան զոհերին նույնպես հատուցելու, ապա սա սխոլաստիկ մտածողություն է և իր մեջ սրիկայություն է պարունակում։ Իսկ եթե հետադարձ ուժ ունենար, շնորհակալություն, քանի որ մի չնչին գումար կհատկացվեր այդ հարյուրավոր նահատակների ընտանիքներին։ Եթե նման բան չի արվում, ապա ի՞նչ նպատակ ուներ նմանօրինակ նախագծի ընդունումը։

Ինչ վերաբերում է մտավորականների հավաքին, ապա այդ մտավորականների այն հատվածը, որ նպատակ ունի սեփական հեղինակությունը բարձրացնել իշխանությունների մոտ հերոսանալու, կարող է առաջարկը գովելի համարել, իսկ ավելի բարոյական հատվածը պետք է ներկայացներ հատկացված գումարի հետադարձ ուժի գաղափարը։ Միայն այդ դեպքում կարող էր արդարացվել այն։ Հակառակ դեպքում կամ պատերազմի վտանգն առկախված է մեր երկրի վրա, կամ ժողովրդի աչքին շարունակում են թոզ փչել։

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930