Նոյեմբերի 10-ին Կալիֆորնիայի «Չափման» համալսարանում հայ ուսանողները խաղաղ ակցիա են անցկացրել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մասին դասախոսության ժամանակ, ինչից հետո նրանց վրա հարձակում են գործել, հարվածել, հրմշտել՝ ֆաշիստական արտահայտություններ բղավելով, հայտնում է «Եռագույնը»:
Դասախոսությունը կազմակերպվել էր «Աթաթուրքի շաբաթ» միջոցառումների շարքի շրջանակներում: Նշվում է, որ դասախոսության պահին հայ ուսանողները մեջքով են շրջվել դեպի թուրքերը:
«Լսարանի կողմից ցուցաբերված բռնությունը և ռասիստական վարքը արտացոլում է այն, ինչին ամեն օր առերեսվում են Թուրքիայի հայերը, քրդերը և մյուս փոքրամասնությունները: Կային մարդիկ, ովքեր բղավում էին «ահաբեկիչներ», մեկն էլ ասաց, որ հայերը «քաղաքակրթություն չունեն»,- պատմել է ակցիայի մասնակիցներից Ռազմիգ Սարգիսյանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ