Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուր Քոքոբելյան. Ցուցակը, որ կներկայացնենք, վստահաբար կարող եմ ասել, անակնկալների պակաս չի ունենա. «Իրատես»

Նոյեմբեր 18,2016 11:59

Պարզվում է՝ նախընտրական շրջանում իշխանությունը ոչ միայն սեփական խնդիրներն է կարգավորում, այլև ընդդիմադիր դաշտի հոգսերն է հոգում։ Այս օրերին վճռվում է արևմտամետների ճակատագիրը՝ խորհրդարանում ներկայացված այս քաղաքական ուժերի և անհատների համախմբման աշխատանքներ են ընթանում։ Իշխանությունում դեռ չեն կողմնորոշվել՝ խորհրդարանական լիբերալներից որի՞ թևի տակ պետք է «ծվարեն» մյուսները. «Լուսավոր Հայաստանի՞», թե՞ «Ազատ դեմոկրատների»։ Որոշ տեղեկություններով, ավելի ծանրակշիռ է Խաչատուր Քոքոբելյանի «թևը», սակայն այս գործընթացները դեռ խմորման փուլում են, ու ամեն ինչ կարող է այլ սցենարով ընթանալ։ Այս առնչությամբ մի քանի հարց ուղղեցինք «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանին:

– Տեղեկություններ կան, որ լիբերալ հայացքներ ունեցող ուժերի միավորման գործընթաց է մեկնարկել։ Այդպե՞ս է։

– Ցանկացած կայացած քաղաքական ուժ, առավել ևս լիբերալ դաշտը ներկայացնող, պետք է իր ողջ գործունեության ընթացքում զբաղվի ազատականների համախմբմամբ։ Համենայն դեպս մենք այդպես ենք վարվել։ Այսինքն` հավաքել համախոհների, որոնք առանցքային խնդիրների շուրջ միանման են մտածում։

Սա չի նշանակում, որ այլ հարցերի վերաբերյալ բազմակարծություն չպետք է լինի։ «Ազատ դեմոկրատներն» ամեն ինչ կանի, որ մեր հայացքները կիսող անհատները, ուժերը համախմբվեն ու միասին հանդես գան։ Այսօր քննարկվում է նաև ողջ ընդդիմադիր դաշտի համախմբման հարցը, ինչի առնչությամբ, անկեղծ ասած, թերահավատ եմ։ Կարծում եմ, դա «չաշխատող» միավորում կարող է լինել, քանի որ պետք է համախմբվել հանուն ինչ-որ գաղափարի։ Հանուն իշխանափոխության համախմբվելը ճիշտ չէ։ Այդ փոփոխությունից հետո քաղաքացուն պետք է հասկանալի լինի, թե ինչ Հայաստան ենք ուզում կառուցել։

– Իսկ արտախորհրդարանական ուժերի հետ քննարկումներ կա՞ն, ովքե՞ր կլինեն ձեր ցուցակում։

– Ոչ միայն ուժերի, այլև անհատների, որոնք հասարակական կյանքում մեծ դերակատարում ունեն։ Կան մարդիկ, որոնք հասարակության լայն զանգվածներին ճանաչելի չեն, բայց պակաս ներդրում չունեն Հայաստանի զարգացման գործում։ Այս առումով, այն ցուցակը, որ կներկայացնենք, վստահաբար կարող եմ ասել, անակնկալների պակաս չի ունենա։ Մենք կկարողանանք ավելի մեծ ներկայացվածություն ապահովել ԱԺ-ում և վճռորոշ դերակատարում ունենալ որոշումների ընդունման վրա։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930