Եթե Հայաստանի Հանրապետությունում «1000 դրամների մասին» օրենքն ընդունվի՝ չի բացառվում, ու մեզ մոտ նույնպես այդ հարցը մտնի օրակարգ։ Այդ մասին տեղեկացրեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։
«Դեռեւս չի քննարկվում հարցը, բայց կարծում եմ, որ Ղարաբաղում մեծամասնությունը կողմ կլինի դրան։ Բանակին ազգովի սատարելը շատ կարեւոր է»,- ընդգծեց Բաբայանը։
Անդրադառնալով հնարավոր ռիսկերին եւ յուրացումների հնարավորությանը՝ ԼՂՀ նախագահի խոսնակն ասաց, որ առաջին հերթին այդ միջոցները պետք է օգտագործվեն նպատակային, եւ պետք է վերահսկողությունը լինի ամենաբարձր մակարդակով։
«Ես հասկանում եմ, որ կան սոցիալական խնդիրներ, մարդկանց վիճակը բարդ է։ Բայց կան նաեւ ընդգծված քաղաքական շահարկումներ՝ հոգեբանական հարթությունում եւ տեղեկատվական դաշտում։ Երբ որ որոշում ենք ընդունում ազգովի մեր բանակին օգնելու, իհարկե պետք է ամեն ինչ արվի, որ ամեն ինչ լինի թափանցիկ։ Բայց բանակին սատարելը ցանկացած հայրենասեր մարդու պարտքն է: Ի վերջո, զինվորները, որոնք կանգնած են սահմանին եւ հսկում են մեր անդորրը, պետք է աջակցություն զգան։ Դժբախտաբար, տեսնում ենք, որ այնպիսի մարդիկ են շահարկում, այնպիսի կեղտ են սկսել գրել, որ չես ուզում կարդալ։ Մենք գտնվում ենք հենց սահմանին, նման շահարկումները, որոնք իմիջիայլոց շատերն անում են նույնիսկ չլինելով Հայրենիքում, շատ տհաճ են»,- ասաց Բաբայանը։
Կարդացեք նաև
Ս. Պ.
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում