Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հանձնարարությամբ պատմության եւ մշակութային հուշարձանների պահպանության գործակալությունն օրենսդրական փոփոխությունների նախագիծ է մշակում, որը կլինի պահպանական գոտու նախագիծ՝ նպատակ ունենալով պահպանել նաեւ հուշարձանի միջավայրը՝ գծելով «անձեռնմխելիության» որոշակի սահմաններ։ Այդ օրինագծի դրույթներից մեկն էլ այն է լինելու, որ 1 00 տարին լրացած ցանկացած շենք դառնում է պատմամշակութային հուշարձան։
«Փարիզ էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանի կարծիքով՝ ողջունելի է, որ վաղեմության չափանիշը կմտնի օրենքի նախագծի մեջ, բայց, ըստ նրա, դա ոչ մի զգալի արդյունքի չի բերի, քանի որ վաղեմությունը սահմանափակվում է 100 տարով. «Չարժե վաղեմությունը սահմանափակել կոնկրետ տարեթվով։ Այսօր Երեւանում վտանգված են հին, իրենցից արժեք ներկայացնող, բայց ոչ 100 տարին գլորած շենքեր։ Ինչ են լինելու այդ շենքերի ճակատագրերը՝ քանդվելո՞ւ են»։
Մարիամ Խաչատրյանն ընդգծում է՝ չափանիշները պետք է շատ լինեն հայաստանյան «վայրի» պայմաններում, գուցե ավելի շատ, քան քաղաքակիրթ երկրներում։ Այս կամ այն շենքը հուշարձան սահմանելիս պետք է գործեն շատ չափանիշներ եւ ոչ միայն ճարտարապետական արժեք լինելը։ Այդ չափանիշներից կարող են լինել շենքի հասակը, նրա եզակի ճարտարապետական կառույց լինելը, անվանի եւ ընդունված ճարտարապետի ստեղծագործություն լինելը, վառ քաղաքային ճարտարապետական օրինակ լինելը, քաղաքային միջավայր ստեղծելը, ճարտարապետական կամ քաղաքաշինական եզակի հոսանքներին պատկանելը, բնակիչների հարազատ վայրերը եւ այդպես շարունակ։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում