Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վարչապետ. «Տեսուչը չպետք է ընկալվի որպես պատժող, տույժ-տուգանք կիրառող»

Նոյեմբեր 18,2016 11:05

Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստում այն գերատեսչություններին, որոնք տեսչական գործառույթներ են իրականացնում` հանձնարարեց տեսչական ստուգումներ իրականացնելիս առաջնորդվել տեսուչ-տնտեսվարող սուբյեկտ համագործակցության սկզբունքով, որի արդյունքում տեսուչն առավելապես պետք է դիտարկվի ոչ թե որպես վերահսկող այլ՝ որպես աջակցող:

«Պետք է խորհրդատվություն եւ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել, խրախուսել եւ օգնել տնտեսվարող սուբյեկտին՝ իր գործունեությունը սահմանված պահանջներին համապատասխանեցնելու հարցում: Մշակել եւ ներդնել համագործակցության մեխանիզմներ: Խոսքը նրա մասին է, որ տեսուչն իր գործունեությունը կատարելու ժամանակ պետք չէ ընդունվի որպես պատժող, որպես տույժ ու տուգանք դնող: Առաջին այցերը, որոնք որ կազմակերպելու են մեր տեսչական մարմինները, լինելու է առաջարկություն՝ ինչ պետք է իրենք անեն, որպեսզի համապատասխանեն այն նորմերին, որոնք դրված են, տրվում է ժամկետ տնտեսվարողին, որպեսզի իրենց բացթողումները լրացնեն, եթե չեն լրացնում՝ նոր մենք կիրառում ենք օրենքի համապատասխան կետերը»,-ասաց վարչապետը:

Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանին էլ Կարեն Կարապետյանը հանձնարարեց տնտեսվարող սուբյեկտների եւ պետական մարմինների շփումը կրճատելու նպատակով էլեկտրոնային եղանակով լիցենզիաներ տրամադրելու մեխանիզմներ ներդնել. «Հանձնարարում եմ, երեք շաբաթվա ընթացքում ներկայացնել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որի համաձայն` իրավաբանական անձանց լիցենզիաները կտրամադրվեն բացառապես էլեկտրոնային եղանակով: Առաջարկում եմ բացառություն սահմանել միայն պաշտպանության նախարարության եւ Միջուկային անվտանգության պետական կոմիտեի կողմից տրվող որոշ լիցենզիաների համար՝ հաշվի առնելով, որ դրանք պարունակում են պետական գաղտնիքի տարրեր»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930