Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լևոն Մկրտչյանը հանդիպել է Ուկրաինայի կրթության և գիտության նախարարին

Նոյեմբեր 18,2016 10:51

Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսության հանդիպման շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Լիլյա Գրինևիչին:

Ողջունելով ուկրաինացի իր գործընկերոջը՝ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը կարևորել է կրթության և գիտության ոլորտներում երկու երկրների միջև նախկինում եղած կապերի վերականգնմանն ու ամրապնդմանն ուղղված ջանքերը՝ ընդգծելով, որ այդ նպատակին հասնելու համար մեծ հնարավորություններ են ընձեռում նաև «Հորիզոն-2020» ծրագրի շրջանակում իրականացվող համատեղ նախագծերը:Անդրադառնալով գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝  Լևոն Մկրտչյանը նշել է, որ ներկայում առաջնային է ինժեներատեխնիկական և գիտական կլաստերների ստեղծումը: Այս համատեքստում ՀՀ ԿԳ նախարարն առաջարկել է, օգտագործելով «Հորիզոն-2020» ծրագրի ընձեռած հնարավորությունները, գիտության տարբեր ուղղություններով մշակել միջպետական գիտական նախագծեր:

Ուկրաինայի կրթության և գիտության նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել կրթության և գիտության ոլորտում հարաբերությունների զարգացմանն ուղղված հայկական կողմի պատրաստակամության համար՚ նշելով, որ «Հորիզոն-2020» ծրագրի շրջանակում իրենք արդեն բավականաչափ փորձառություն ունեն, մասնավորապես ծրագրի շրջանակում ավելի քան 60 նորարարական, հետազոտական և գիտական ծրագրեր են իրականացրել և պատրաստ են կիսել իրենց փորձը, որը կնպաստի գիտության տարբեր ուղղություններով հորիզոնական կապերի ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրներում իրականացվող կրթական բարեփոխումների գործընթացին: Ուկրաինացի նախարարը տեղեկացրել է, որ այժմ խորհրդարանի քննարկման է ներկայացվել հանրակրթության վերաբերյալ օրենքը, որով Ուկրաինան ևս նախատեսում է անցում կատարել 12-ամյա հանրակրթության մոդելին: Այս համատեքստում Ուկրաինային հետաքրքրել է Հայաստանի փորձը, ինչպես նաև Համաշխարհային բանկի հետ Հայաստանի համագործակցության ծրագրերի պատմությունը:

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը պատրաստակամություն հայտնելով ուկրաինական կողմին տրամադրել ինչպես 12-ամյա կրթության անցման, այնպես էլ ՀԲ-ի հետ հանրակրթության և բուհական համակարգի բարեփոխումների փորձը՚ առաջարկել է կրթության և գիտության ոլորտում համատեղ ծրագրերի, գիտական աշխատանքների և այլնի նպատակով առաջիկայում մտադրությունների հուշագիր ստորագրել:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳ նախարարը ներկայացրել է նաև Հայաստանում ընթացող բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները:

 

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930