«Ունենք հարեւան մեծ շուկա, այդ շուկան ունի մեծ պահանջարկ, բայց այդ պահանջարկի մեջ ունենք չնչին տոկոս»,-այսօր կառավարության նիստը սկսելուն պես վարչապետ Կարեն Կարապետյանը կրկին մի քանի հանձնարարականներ տվեց, որից մեկն առնչվում էր Իրանի շուկա ապրանք արտահանելուն:
Վարչապետը տնտեսական զարգացման եւ ներդրումների, գյուղատնտեսության, արտաքին գործերի եւ առողջապահության նախարարներին հանձնարարեց ստեղծել աշխատանքային խումբ եւ հինգօրյա ժամկետում քննարկել ու բոլոր անհրաժեշտ թույլտվությունները նախապատրաստել, որպեսզի գործարարները տեղյակ լինեն Իրանի շուկա մուտք գործելու չափանիշներին:
ՊԵԿ-ի նախագահին էլ վարչապետը հանձնարարեց ձեռնարկատերերի եւ շահագրգիռ անձանց հետ քննարկել Իրանին սահմանակից տարածքում ազատ տնեսական գոտի ստեղծելու հնարավորությունը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ