Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը չտրվեց Վարդան Այվազյանի սադրանքին

Նոյեմբեր 18,2016 10:32

Երեկ Ազգային ժողովում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ դահլիճում գործադիր իշխանությունից միայն ֆինանսների նախարարն էր: Հայաստանի կառավարությունում կա 18 նախարար եւ մեկ վարչապետ` 19 հոգի: Վարչապետն ու մեկ նախարար` Վաչե Գաբրիելյանը, գործուղման մեջ են, մնաց 17 հոգի, որոնցից 16-ը չէին բարեհաճել գալ բյուջեի քննարկմանը: Սա ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի սրտով չէր. «Այս տարիների ընթացքում առաջին անգամ եմ տեսնում, որ բյուջե ենք քննարկում, եւ կառավարությունը այստեղ չի: Էսպիսի բա՞ն: Զարմանալի պատմություն է»,- սրտնեղեց նա:

«Հետաձգե՛ք, պարոն Սահակյան»,- առաջարկեց ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը: «Պարոն Սահակյանը գիտի՝ ինչն է հետաձգում, երբ է հետաձգում եւ ինչի համար է հետաձգում»,- հակադարձեց Գալուստ Սահակյանը: Իսկ ֆինանսների նախարարը հորդորեց, որ կառավարության բացակայությունը ԱԺ նկատմամբ անհարգալից վերաբերմունք չորակվի:

Այս պատմության մեջ արձանագրեցինք մեկ տրամաբանական, մեկ ցավալի իրողություն: Տրամաբանականը. Հայաստանում կառավարման ղեկը 21 տարի իր ձեռքում պահող կուսակցության` ՀՀԿ-ի կամոք վարչապետ դարձած անկուսակցական Կարեն Կարապետյանը Ազգային ժողով մտնելու հենց առաջին օրը ասաց. տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է: 21 տարի իշխանություն եւ ԱԺ-ում նստած ՀՀԿ-ականները համաձայնեցին մեկ շաբաթ առաջ իշխանություն դարձած անկուսակցականի նման մեղադրանքի հետ: Դե, սրանից հետո տրամաբանական է, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը չպիտի ներկայանա Ազգային ժողով, ու խորհրդարանն էլ ընդունելու է այն բյուջեն, որը Կարեն Կարապետյանի սրտով է:
Ցավալին. Վարդան Այվազյանը իշխանության մեջ է 21 տարի, որից 15-ը` պատգամավոր, սակայն «ԱԺ կանոնակարգ» օրենքից տեղյակ չէ: Նիստը նախագահողը չի կարող հետաձգել նիստը, եթե կառավարության անդամները ներկա չեն: Ներկա է նախագծի զեկուցողը, նիստը կայանում է: Իսկ զեկուցողը ֆինանսների նախարարն էր:

 

Ն. Գ.

«Առավոտ»

18.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930