Լրահոս
Օրվա լրահոսը

Հունահայ համայնքը մեկնարկում է իր դրամահավաք-հեռախոսամարաթոնը

Նոյեմբեր 18,2016 10:28

Երեւան, 18 նոյեմբերի, 2016թ.: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հունաստանի տեղական մարմինը նոյեմբերի 19-ին մեկնարկում է իր 6-րդ դրամահավաք-հեռախոսամարաթոնը: Երկօրյա դրամահավաքի ընթացքում կամավորները հեռախոսազանգերով կկապվեն համայնքի շուրջ 1600 ընտանիքների հետ՝ հորդորելով նվիրատվություններ կատարել, ինչն այս տարի եւս կուղղվի Քարին Տակ համայնքի /ԼՂՀ Շուշիի շրջան/ մանկապարտեզի կառուցման համաֆինանսավորմանը:

«Հունահայ փոքր համայնքի համար դժվար է մեծ ծրագրեր իրականացնել, բայց արդեն կա այլ տեղական մարմինների հետ համատեղ ձեռնարկների իրականացման փորձ, ինչը նաեւ միաբանության գեղեցիկ խորհրդանիշ է: Այսկերպ կառուցվել է նաեւ Խաչմաչի համայնքային կենտրոնը»,- ասում է Հիմնադրամի Հունաստանի տեղական մարմնի ատենապետ Վաչե Տեր-Կարապետյանը եւ հույս հայտնում, որ եթե այս տարվա դրամահավաքը գերազանցի ակնկալվող թիվը, ապա եւս մեկ ծրագիր կստանձնեն:
Հեռախոսամարաթոնի, ինչպես նաեւ ընթացիկ տարվա մյուս բոլոր դրամահավաք միջոցառումների արդյունքները կհրապարակվեն տարվա գլխավոր դրամահավաքի օրը՝ նոյեմբերի 24-ին, Հեռուստամարաթոն 2016-ի ուղիղ եթերում:

Հունաստանի տեղական մարմինը հեռախոսամարաթոններ է իրականացնում սկսած 2010թ.-ից: Կիրառելով Ֆրանսիայում կազմակերպվող համաեվրոպական հեռախոսամարաթոնի փորձն ու մշակույթը՝ հունահայ համայնքն արդեն ավելի քան 140 000 եվրոյի ներդրում է կատարել հայրենիքում:

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930