Ում հարցնում են՝ պատրա՞ստ եք դաշինքով մասնակցել ընտրություններին, պատասխանում է. «Կհամագործակցենք բոլոր այն ուժերի հետ, որ կիսում են մեր գաղափարախոսությունը»:
Հետաքրքիր է՝ Հայաստանում քանի՞ գաղափարախոսություն կա, քանի՞ տեսլական եւ քանի՞ տեսլաբանող։ 3 մլն. մարդուց քանի՞սն է քաղաքականությամբ զբաղվում։
Մի քիչ ծիծաղելի չէ։ Հայաստանում պետք է լինի մեկ գաղափարախոսություն՝ ինչպես երկիրը դուրս բերել պատերազմից, ինչպես խաղաղություն կնքել, ինչպես վերջ տալ արտագաղթին, ինչպես երաշխավորել մարդու իրավունքները եւ ազատությունները։ Եթե իշխանությունը լուծում է թվարկված խնդիրները, պետք է ազգովի գնալ-քվեարկել նրա օգտին։ Եթե՝ ոչ, հարկ է, որ ձեւավորվի նոր բեւեռ, ներկայացնի պատերազմի եւ խաղաղության իր պատկերացումը, տնտեսական իրավիճակի բարելավման, ներքին կյանքի օրինականացման ծրագիրը, որպեսզի ժողովուրդն ունենա ընտրության հնարավորություն։
Թե չէ՝ ի՞նչ է նշանակում՝ «ովքեր կիսում են սոցիալ-դեմոկրատական գաղափարները…», «ովքեր ազգային-պահպանողական են…», «ովքեր սոցիալիստ-ազգայնական են…», «ովքեր լիբերալ-դեմոկրատ են…», «ովքեր «համախմբումական» են…», «ովքեր բարգավաճական են…»:
Կարդացեք նաև
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում