Լրահոս
Օրվա լրահոսը

Պղծվող ինքնություն. Կիրանցի վանքի խզբզված պատերը

Նոյեմբեր 18,2016 16:30

Տավուշի անտառներում գտնվող Կիրանցի վանքը հազարամյա Հայաստանի՝ մոռացության մատնված եկեղեցիներից է, որն անզոր է բնության տարերքների եւ այցելուների անփութության հանդեպ: Հայկական միջնադարյան ճարտարապետության եզակի՝ աղյուսաշեն-կիսավեր վանքի մուտքում աչքի են զարնում եկեղեցու քանդված հատվածների քարակույտերը, իսկ ահա ներսում ավելի սարսափելի ու ցավալի պատկեր է:

Տպավորություն է, թե վանք այցելողի ձեռքը որտեղ հասել է՝ «բարեհաճել» է իր կամ սիրելիի անունը գրել: Խզբզոցներ կան անգամ պատերի այն հատվածներում, որտեղ հազիվ նշմարելի որմնանկարներ են պահպանվել: Քանի դեռ վանդալիզմը չափ ու սահման չունի, իսկ մեր պատասխանատվության զգացումը չի հասել ինքնությանը տեր կանգնելու աստիճանին, հազարամյա պատմության մասին խոսելն անօգուտ է: Քանի դեռ մեր եկեղեցիները, եւ ոչ միայն, այս վիճակում են, հայրենասիրության քարոզներ անելու իրավունք չունեն ոչ մշակույթի ոլորտի պատասխանատուները, ոչ էլ հոգեւոր առաջնորդները:

 

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ»

17.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930